Yandex.Direct Գովազդ  

 

Յանդեքս.Դիրեքթ Գովազդ


=============

Բովանդակություն

1. Վիճակագրական վերլուծություն
2. Ռազմավարություններ
3. Վիրտուալ այցեքարտ
4. Բանալի բառեր
5. Հայտարարության վերնագիր և բովանդակություն
6. Թիրախավորում
7. Հղումներ


Յանդեքս.Դիրեքթ (Yandex.Direct) — որոնման գովազդի մասնագիտացված ծառայություն:

Ռունետում որոնման գովազդի համակարգի պաշտոնական թողարկումն իրականացվել է 2001թ., իր մրցակիցներից` Google AdWords-ից և Rambler-ի Begun համակարգից մեկ տարի շուտ: Յանդեքս.Դիրեքթը համատեքստային գովազդի առաջատար համակարգերից է: Յուրաքանչյուր օր ավելի քան 22 միլիոն օգտվող տեսնում են Դիրեքթ գովազդը:

Յանդեքս.Դիրեքթի առանձնահատկությունների թվին են դասվում կարգավորումների թափանցիկությունը և կարճ ժամկետներում ու նվազ ծախսերով սեփական թիրախային լսարանի ձևավորումը:

Համատեքստային հայտարարությունները տեղադրվում են Յանդեքս որոնման արդյունքներում և Յանդեքսի գործընկերային ցանցի հարթակներում (партнерские сайты):

Յանդեքս.Դիրեքթ համակարգում գովազդատուները վճարում են միայն գովազդից անցումների համար, հայտարարությունների ընդհանուր ցուցադրման քանակը չի հաշվարկվում: Համակարգում կարելի է սահմանել PR-արշավի համար սեփական բյուջեն: Գովազդատուն ընտրում է վճարման ցանկացած ձև. բանկային քարտեր (Visa և EuroCard/MasterCard), Yandex.Money, Qiwi կամ Webmoney տերմինալների միջոցով և բանկային չեքերով վճարումներ, SMS-ի միջոցով և անկանխիկ գանձումներ: Համատեքստային գովազդի հետ աշխատանքը Համակարգում իրականացվում է հետևյալ ուղղություններով:

Վիճակագրական վերլուծություն

Հարցումների վերլուծությունը կօգնի իմանալ օգտատերերի նախասիրությունները և նրանց կարիքը տվյալ գովազդի նկատմամբ:

Ռազմավարություններ

Գովազդատուն կարող է ընտրել երկու ռազմավարություն.

1. «օգտվողների արագ ներգավում» - այցելուների հոսքի արագ աճ,

2. «շաբաթական բյուջեի բաշխված բաժանում» - բյուջեի գումարի շաբաթական հավասար բաժանում:


Ռազմավարությունները հնարավորություն են տալիս վերլուծել գովազդի տեղադրման հարթակները և ընտրել ամենայն հավանականությամբ ընդունելիները` կախված դրանց արժեքից: Ռազմավարությունների միջոցով կարելի է նաև կանխատեսել կայքի թիրախային լսարանի թվաքանակը:

Վիրտուալ այցեքարտ

Ոչ բոլոր ընկերություններն ունեն պատրաստի ինտերնետ կայք, ուստի Յանդեքս.Դիրեքթ համակարգը առաջարկում է «Վիրտուալ այցեքարտ» ծառայությունը, որն լրացվում է կոնտակտային տեղեկատվությամբ (հասցե, հեռախոս): Եթե սեղմենք այդպիսի այցեքարտին, կհայտնվի մանրամասն տեղեկատվությունը (ընկերության աշխատաժամերը, ճանապարհի սխեման և նման մանրամասներ):

Բանալի բառեր

Դժվար է միաժամանակ առաջնորդվել հսկայական քանակությամբ հիմնարար բառերով, ուստի Յանդեքս.Դիրեքթ-ը առաջարկում է «Խորհուրդներ» ծառայությունը, որի միջոցով կարելի է աշխատել բազմաթիվ հիմնարար ֆրազների հետ և ունենալ բարձր թրաֆիկ:

Հայտարարության վերնագիր և բովանդակություն

Հայտարարության վերնագրում անհրաժեշտ է նշել այն հարցումը, որով օգտվողը տեսականորեն կարող է դիմել որոնման համակարգին: Գովազդային հայտարարության հիմնական մասը նվիրված է փոխվող ապրանքների, ծառայությունների և խթանվող ապրանքի առավելությունների անվանացանկին:

Թիրախավորում

Յանդեքս.Դիրեքթ համակարգում կարելի է ընտրել աշխարհագրական և ժամանակային թիրախավորումներ: Աշխարհագրական թիրախավորումն ենթադրում է գովազդի ցուցադրում այն օգտվողներին, ովքեր ապրում են որոշակի տարածաշրջանում կամ շրջանում, իսկ ժամանակային`համատեքստային գովազդի ցուցադրման ժամանակահատվածը, օրինակ, աշխատանքային օրերին կամ հանգստյան օրերին, ողջ օրվա ընթացքում կամ միայն գիշերը և այլն:

Հղումներ

------

* https://direct.yandex.ru

<< Վերադառնալ Բառարան

 
 
Ծառայություն  Դասեր                Նյութեր  
                   
SEO Google
Analytics
              SEO
Բառարան
 
                   
SEO Audit Google
Ads
              Բլոգ  
                   
SEO Consulting GTM               Մետա Հաշվիչ  
                   
Google Analytics GSC                
                   
Google Ads SEO
Content Writing
               
                   
Landing Pages              
                     
фейсбук ютуб
                Linkedin Icon  
                     
-2025-