Google Tag Manager-ը պրակտիկ դասընթաց է, որը նախատեսված է մարքեթինգի մասնագետների, վերլուծաբանների, ձեռնարկատերեր, բիզնեսի սեփականատերերի և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ, կարգավորել և հետևել տվյալների հավաքագրմանը ավելի օպտիմալ և ընդլայնված տարբերակով:
Այս դասընթացը թույլ կտա ճիշտ կարգավորել և օպտիմիզացնել մշտադիտարկող գործիքների տեղադրումը կայքում։
Կսովորենք՝
• Google Tag Manager-ի հիմունքները: Ծանոթացում ինտերֆեյսի հետ, GTM-ի տեղադրում և կարգավորում կայքում:
• Tag-ներ, Trigger-ների և փոփոխականների հետ աշխատանքը: Պիտակների ստեղծում և կառավարում՝ կայքի իրադարձությունների և փոխազդեցությունների հետքեր ապահովելու համար:
• Event Tracking: Քլիքերի, լրացված ֆորմաների ուղարկումների, վիդեո դիտումների և կայքի այցլելուների այլ օգտագործողների գործողություններին հետևում:
• Data Layer: Տվյալների շերտի օգտագործում՝ տեղեկատվությունը կայքից GTM փոխանցելու համար:
• Debugging and Troubleshooting: GTM-ի ներկառուցված գործիքների օգտագործում՝ tag-երի տեղադրման խնդիրները հայտնաբերելու և վերացնելու համար:
• Ինտեգրացիա Google Analytics-ի և այլ գործիքների հետ: GTM-ի կարգավորում՝ Google Analytics-ի, Google Ads-ի և այլ երրորդ կողմի գործիքների հետ առանցքային աշխատանքը ապահովելու համար:
• Ընդլայնված հնարավորություններ: Ընդլայնված հնարավորությունների ուսուցում, ինչպիսիք են հատուկ HTML պիտակները, JavaScript փոփոխականները և սերվերայի մակարդակով թեգավորում:
Դասընթացը կազմված է ինչպես տեսական, այնպես էլ գործնական մասերից: Դասընթացի ընթացքում մասնակիցները կկատարեն պրակտիկ հանձնարարություններ:
|