|
Google Ads-ը պրակտիկ դասընթաց է, որը նախատեսված է մարքեթինգի մասնագետների, վերլուծաբանների, ձեռնարկատերեր, բիզնեսի սեփականատերերի և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ, կարգավորել և վարել գովազդային արշավեներ Գուգլում:
Այս դասընթացը թույլ կտա ճիշտ կարգավորել, վերլուծել և օպտիմիզացնել գովազդային արշավները։
Դասընթացը կազմված է ինչպես տեսական, այնպես էլ գործնական մասերից: Դասընթացի ընթացքում մասնակիցները կկատարեն պրակտիկ հանձնարարություններ:
Դասընթացը ներառում է պրեզենտացիաներ և և լրացուցիչ նյութերի օգտագործում: Կլինի Telegram կապ դասվարի և ուսանողների հետ, որտեղ նրանք կարող են շփվել, ուղարկել տնային աշխատանքները, ստանալ լրացուցիչ նյութեր և տեխնիկական աջակցություն:
Կսովորենք՝
-
Google Ads-ի հիմունքները: Ինտերֆեյսին ծանոթացում, հաշվի ստեղծում և վահանակի կարգավորում:
-
Արշավների ստեղծում: Տարբեր արշավների ստեղծում և կառավարում, ներառյալ որոնողական, պատկերային, վիդեո և շոփինգային գովազդները:
-
Հիմնաբառերի ուսումնասիրություն և օպտիմալացում: Հիմնաբառեր գտնելու և օպտիմալացնելու տեխնիկաներ:
-
Գովազդային տեքստի ստեղծում: Ազդեցիկի գովազդային տեքստերի ստեղծում, որոնք կանցնեն մոդեռացիան և կապահովեն քլիքերի բարձր տոկոս և կոնվերսիա:
-
Բյուջետային ռազմավարություններ: Ծանոթացում տարբեր բյուջետային ռազմավարություններին և դրանց կիրառումը ամենաբարձր ROI ապահովելու համար:
-
Նպատակային լսարանների ընտրություն: Ինչպես արդյունավետորեն ընտրել թիրախային լսարաններ՝ հիմնված դեմոգրաֆիայի, լսարանի հետաքրքրությունների և վարքագծի վրա:
-
Արդյունավետության մոնիտորինգ և վերլուծություն: Google Ads և Google Analytics օգտագործում՝ արշավների արդյունավետությանը հետևելու համար և տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար:
|