Բովանդակություն
• Վեբ անալիտիկայի տեսակները
• Վեբ-անալիտիկայի ցուցանիշներ
• Ինչպիսի խնդիրներ կարելի է լուծել վեբ-անալիտիկայի օգնությամբ
• Վեբ-անալիտիկայի գործիքները
Վեբ-անալիտիկա՝ վեբ-կայքի այցելությունների և այցելուների վիճակագրական տվյալների դիտարկման և ուսումնասիրության գործընթացն է՝ վեբ-կայքի աշխատանքը և անցկացվող գովազդային արշավները բարելավելու և օպտիմալացնելու նպատակով:
Ստացված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս որոշել վեբ-կայքի թիրախային աուդիտորիան և նրա վարքագծային առանձնահատկությունները, որը, իր հերթին, հնարավորություն է տալիս ընդունել կայքի զարգացման, բովանդակության բարելավման և առևտրային առաջարկների օպտիմալացման վերաբերյալ իմաստալի որոշումներ: Բացի այդ, վեբ-անալիտիկան ցույց է տալիս տրաֆիկի բնութագրերը՝ օրինակ դրա տեսակը և աղբյուրը: Այս տվյալների հիման վրա օպտիմալացվում են գովազդային արշավները, դրանց բյուջեն և ընտրվում են առավել արդյունավետ գովազդային հոսքերը և հարթակներ:
Պրոֆեսսիոնալ վեբ-անալիտիկան՝ պրոցես է, որը պարունակում է բազմաթիվ նրբություններ և յուրահատուկ է յուրաքանչյուր առցանց նախագծի համար: Դա թույլ է տալիս հասկանալ, թե որքան արդյունավետ է իրականացվող այս կամ այն գովազդային արշավը, հայտարարությունը և որ առաջխաղացման ռազմավարությունը կարելի է կիրառել: Եվ, ամենակարևորը, սա կարելի է բացահայտել յուրաքանչյուր աուդիտորիայի սեգմենտի համար:
Այսպիսով, վեբ-կայքի այցելությունների անալիտիկայի միջոցով կարելի է ընտրել առավել արդյունավետ ռազմավարությունները յուրաքանչյուր կատեգորիայի պոտենցիալ հաճախորդների համար:
Վեբ-անալիտիկայի տեսակները
Համակողմանի անալիտիկա: Այն ենթադրում է վիճակագրական հետազոտությունների անցկացում: Վեբ-կայքի համալիր ուսումնասիրման համար կարելի է օգտագործել ինչպես ընդհանրացված տեղեկատվությունը ամբողջ կայքի մասին, այնպես էլ մանրամասնեցված տվյալներ յուրաքանչյուր առանձին էջի համար:
Անալիտիկայի համար օգտագործվում են հաշվիչներ, որոնք հավաքում են մանրամասն տեղեկատվություն այցելությունների մասին: Եթե նրանց հնարավորությունները բավարար չեն, դիմում են log-վերլուծիչների օգտագործմանը՝ այն համակարգերի, որոնք կարդում են ինֆորմացիան սերվերի կողմից ստեղծված log-ֆայլերից:
Համակողմանի անալիտիկայի միջոցով վեբ-մասնագետները ստանում են ամբողջական տեղեկատվություն կայքի աշխատանքի և տրաֆիկի հոսքի մասին: Դա հնարավորություն է տալիս լուծել բազմաթիվ խնդիրներ՝ սկսած քիչ այցելելիության և որոնման արդյունքներում ցածր դիրքավորման պատճառների, և վերջացրած ցածր կոնվերսիայի ցուցանիշների վերլուծությամբ:
Մուտքից-ելք անալիտիկա: Այն ներառում է հաճախորդի ամբողջական ուղու ուսումնասիրումը՝ սկսած այն գովազդից, որի միջոցով կատարվել է անցումը դեպի կայք, և ավարտվելով թիրախային գործողությամբ (գնում, կրկնակի գնում, բաժանորդագրություն, ձևաթղթի լրացում և այլն): Դրա համար ուսումնասիրվում են օգտագործվող ալիքների և հարթակների, գովազդային արշավների և հայտարարությունների վիճակագրությունը, այցելուների վարքագծային առանձնահատկությունները և նրանց փոխազդեցությունը կայքի տարբեր տարրերի հետ: Մուտքից-ելք վեբ-անալիտիկան հնարավորություն է տալիս գտնել հաճախորդի հետ առավել արդյունավետ կոնտակտային կետերն ու ազդեցության լծակները, ինչպես նաև որոշել գովազդային ալիքները, հարթակները, հայտարարությունները և ռազմավարությունը:
Վեբ-անալիտիկայի ցուցանիշներ
•
Վեբ-կայքում անցկացված ժամանակ:
•
Դիտումների խորությունը (այսինքն` օգտվողի կողմից դիտարկված էջերի քանակը):
•
Էջերի միջև անցումներ:
•
Այցելուների վարքագծային առանձնահատկությունները (օրինակ` նրանց ռեակցիան pop-up հաղորդագրությանը կամ առաջարկին):
•
Այցելուների աշխարհագրություն:
•
Այցելուների ժողովրդագրական և սոցիալական ցուցանիշներ:
•
Անցման աղբյուրը (որ կայքից, որ գովազդային հայտարարությամբ, որ բանալի բառով):
•
Թիրախային գործողությունների կատարում (օրինակ` կոճակների սեղմումներ կամ էջերի այցելություններ) և այլն:
Վեբ-անալիտիկան կարևոր դեր ունի բիզնեսի համար: Առանց պարբերական անալիտիկայի և վիճակագրության դիտարկման հնարավոր չէ հետագա հաջողակ զարգացում ապահովել: Յուրաքանչյուր վերլուծական ցիկլը (գոնե եռամսյակին մեկ անգամ) հնարավորություն է տալիս բացահայտել թերությունները, ցույց տալ վեբ-ռեսուրսի և անցկացվող գովազդային արշավի ուժեղ կողմերը, ինչպես նաև օգնում է ընդունել հետագա որոշումներ: Այլ կերպ ասած, վեբ-անալիտիկան այն հիմքն է, որին հենվելով՝ վեբ-մասթերը կայացնում է հետագա որոշումներ:
Ինչպիսի խնդիրներ կարելի է լուծել վեբ-անալիտիկայի օգնությամբ
Թիրախային աուդիտորիայի բացահայտում: Եթե նախագիծը նոր է և պոտենցիալ հաճախորդի ճշտգրիտ պրոֆիլը դեռ չի կազմվել, ապա վեբ-անալիտիկայի միջոցով ստացված տվյալները կօգնեն դրանում:
Ուսումնասիրելով ներկայիս հաճախորդների հետաքրքրությունները, ժողովրդագրական և սոցիալական առանձնահատկությունները և նրանց վարքագիծը ցանցում, դուք կկարողանաք ավելի ճիշտ հասկանալ և կազմել ձեր թիրախային աուդիտորիայի ճիշտ պատկերը:
Աուդիտորիայի նեղ սեգմենտավորում: Վիճակագրությունը և անալիտիկան հնարավորություն են տալիս սեգմենտավորել աուդիտորիան ըստ տարբեր հատկանիշների: Օրինակ` միջին չեկի պարամետրով: Ուսումնասիրելով յուրաքանչյուր սեգմենտի առանձնահատկությունները, կկարողանաք ընտրել առավել արդյունավետ հայտարարություններ, ավելի որակյալ և անհատական առաջարկներ կազմել յուրաքանչյուր մարդկանց կատեգորիայի համար:
Գովազդային բյուջեի օպտիմալացում: Ոչ մի ընկերություն չունի անսահմանափակ ռեսուրսներ: Բոլորը ցանկանում են խնայել այնտեղ, որտեղ դա հնարավոր է: Գովազդային արշավների վերաբերյալ տվյալների ուսումնասիրությունը և անալիտիկան թույլ կտան բացահայտել առավել արդյունավետ հարթակներն ու ռազմավարությունները և հեռացնել անարդյունավետ ցուցադրումները, որոնք ապարդյուն օգտագործում են բյուջեն:
Բովանդակության օպտիմալացում: Ուսումնասիրելով տրաֆիկը և անցումների աղբյուրները, կարելի է հասկանալ, արդյոք կայքի էջերի բովանդակությունը համապատասխանում է օգտվողի որոնումներին, ի՞նչ կարիքներ ունի թիրախային աուդիտորիան և ի՞նչ է փնտրում: Այս տվյալների հիման վրա կայքի բովանդակությունը և առաջարկի վաճառքի եզակի առաջարկը օպտիմալացվում են:
Օպտիմալ ռազմավարությունների ընտրություն: Վերլուծական և վիճակագրական տվյալների ուսումնասիրումը հնարավորություն է տալիս գտնել և օգտագործել առավել արդյունավետ ցուցադրման, առաջմղման և գովազդի ռազմավարություններ:
Վեբ-անալիտիկայի գործիքներ և
Google Analytics
Բոլոր վեբ-անալիտիկայի գործիքներն ու ծառայությունները կարելի է բաժանել երկու տեսակի.
ա) log-վերլուծիչներ օգտագործող. Թույլ են տալիս հավաքել այցելությունների և այցելուների վիճակագրական տվյալներ առանց կատարելու փոփոխություններ վեբ-կայքում: Այցելությունների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը պահվում է սերվերի վրա՝ հատուկ log-ֆայլերում, որոնք ստեղծվում են հենց սերվերի կողմից: Իսկ log-վերլուծիչ ծրագրերը կարդում են այս տեղեկատվությունը: Սա ընկերություններին հնարավորություն է տալիս ստեղծել անձնական վեբ-անալիտիկայի համակարգեր՝ հարմարեցնելով դրանք իրենց կայքին:
բ) հաշվիչներ օգտագործող. Եթե ընկերությունն իր սեփական սերվերը չունի, կարող է օգտվել վերլուծության գործիքների երկրորդ տեսակից՝ հաշվիչներից: Դրանց օգտագործելու համար անհրաժեշտ է կատարել փոփոխություններ կայքի կառուցվածքում՝ մուտքագրել կոդ, որից հետո հաշվիչը կսկսի գրանցել անցումների մասին ողջ տեղեկատվությունը:
Հաշվիչները հնարավորություն չեն տալիս ստեղծելու սեփական վերլուծական համակարգեր, սակայն դա էլ անհրաժեշտ չէ: Հաշվիչներ օգտագործող գործիքների գործառույթները բավարար են կայքի ամբողջական և որակյալ վերլուծության համար: Բացի այդ, դրանք հնարավորություն են տալիս ստանալ վիճակագրություն նույնիսկ քեշավորված էջերի մասին, ինչը չեն կարող անել log-վերլուծիչները:
Այսօր ամենահայտնի են հաշվիչներն օգտագործող ծառայությունները: Դրանց շրջանում կարելի է առանձնացնել.
* Google Analytics
* Yandex.Metrika
* OpenStats
* Piwik
* Adobe Analytics և այլն:
Փորձառու վեբ-վարպետների մեծամասնությունն օգտագործում է ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի վեբ-վերլուծության գործիքներ՝ ավելի ճշգրիտ վիճակագրություն և տվյալների ավելի մեծ ծավալ ստանալու համար:
|