POP-UP  

 


    
Բովանդակություն

 •  Ինչ են պոպ-ապ պատուհանները
 •  Պոպ-ապ գովազդների տեսակները
 •  Ճիշտ պոպապի առանձնահատկությունները
 •  Ինչպիսի՞ն պետք է լինի պոպ-ապ պատուհանը

Պոպ-ապ պատուհանը գովազդի տեսակ է կամ վեբկայքում ուշադրություն գրավելու միջոց, որն ուղղված է վաճառքի ավելացմանը կամ թրաֆիկը լիդերի վերածելուն: Ամենից հաճախ պատուհանները գործարկվում են JavaScript տեխնոլոգիայի միջոցով, և երբեմն դրա համար օգտագործվում է Adobe Flash-ը:

pop up email collector screen

Պոպապ պատուհանները կամ այլ կերպ բացվող պատուհանները իսկապես կարող են օգնել գրավել թիրախային լսարանի ուշադրությունը և վերածել այցելությունները վաճառքների, ինչը հաստատվում է բազմաթիվ գործնական քեյսերով:

Բայց պետք է հասկանաք, որ պոպ-ապները կախարդական գործիք չեն վաճառքի ավելացման և կայքի այցլուների վարքագծային գործոնները բարելավելու համար:

Պոպապների գործարկման սխալները հանգեցնում են նրան, որ մարդու մոտ կարող է առաջանալ ջղագրգվածություն կայք այցելելուց: Ընդ որում, վերջին սցենարն ավելի հաճախ է նկատվում, քան դրական արդյունք։ Սա չի նշանակում, որ պետք է դադարեցնեք պոպ-ապ էլեմետների օգտագործումը: Կարևոր է ամենից առաջ հասկանալ դրանց առանձնահատկությունները և ճիշտ ինտեգրման սկզբունքները:

Պոպապ պատուհանների տեսակները


Ժամանակակից ինտերնետային մարքեթինգում գոյություն ունեն երկու տեսակի պոպ-ապներ.

hello-board (ողջույնի ցուցանակ). Ընդգրկում է էկրանի տեսանելի տարածքի մի փոքր մասը, ընդ որում կայքի ֆունկցիոնալությունը գործնականում չի կրճատվում: Օգտատերերի կողմից անտեսվելու հնարավորության պատճառով այն չունի փոխգործակցությունը խթանելու ամենաբարձր ունակությունը, բայց առաջացնում է նվազագույն գրգռում:

Welcome pop-up window

page-stop (ստոպ էջ). Ծածկում է գրեթե ամբողջ էկրանը կամ ամբողջությամբ արգելափակում է էջի հետ հետագա փոխգործակցության հնարավորությունը։ Այցելուն կարող է կատարել միայն թիրախային գործողությունը կամ փակել կայքի էջը ամբողջությամբ: Բնութագրվում է ավելի հաճախակի բացասական արձագանքով և բավականաչափ բարձր թիրախային գործողության կատարմամբ:


ամբողջ էջով pop-up գովազդ


Չպետք է մոռանալ նաև, որ պոպապները անհատական ​​ազդեցության գործիք են: Օրինակ, անկախ պոպապ պատուհանի տեսակից, կարող եք ակնկալել օգտվողի բացասական արձագանք, եթե պատուհանը հուշում է գրանցում նրանց, ովքեր արդեն ավարտել են այս ընթացակարգը: Հետևաբար պետք է մանրակրկիտ պլանավորել ում է ցույց տրվելու գովազդը, երբ և ինչ տեսքով:

Ճիշտ պոպապի առանձնահատկությունները


Կայքում պոպ-ապ պատուհաններ օգտագործելու արվեստում կարևոր է շուկայավարի կարողությունը խելամտորեն ընտրել բացվող պատուհանի տեքստը, ձևը ու պահը: Իդեալական դեպքում, հաղորդագրությունը պետք է ունենա հզոր մոտիվացնող էֆեկտ՝ նվազագույն նյարդայնացնող ազդեցությամբ: Պատուհանի նյարդայնացնող ազդեցությունից խուսափելու համար հարկավոր չէ այն ցույց տալ էջ մուտք գործելուց անմիջապես հետո:

annoying pop up


Ենթադրվում է, որ մարդուն բովանդակությունը սկզբնապես ընկալելու համար անհրաժեշտ է 30-ից 90 վայրկյան, և միայն դրանից հետո այցելուն կարող է ունենալ հարցեր կամ ավելի մանրակրկիտ ինֆորմացիա ստանալու ցանկություն: Pop-up-ի հայտնվելու օպտիմալ ժամանակը որոշվում է պրակտիկորեն օգտագործելով Ա/Բ թեստավորում և վերլուծություն:

Օրինակ բացվող պատուհանները, որոնք ցուցադրվում են այն բանից հետո, երբ օգտվողը դիտել է էջի բովանդակության 40-70%-ը, ավելի լավ են ընկալվում: Այցելուի նման վարքագծից բխում է, որ նա հետաքրքրված է բովանդակությամբ, ուստի  բացվող պատուհանի տեսքը, ամենայն հավանականությամբ, չի նյարդայնացնի նրան:

Pop-up պատուհանները ճիշտ կիրառման դեպքում դրական ազդեցություն են ունենում SEO-ի վրա ևս: Օրինակ բացվող պատուհան կարելի է գործարկել այն ժամանակ, երբ այցելուն պատրաստվում է լքել կայքը: Այդ դեպքում կայքը լքելու մտադրությունը կդրսևորվի մկնիկի շարժումով, ուղված փակելու կոճակին: Պոպ ալգորիթմը, որը կապված է կայքից դուրս գալու փորձի հետ, պրակտիկայում լավ արդյունքներ է ցույց տալիս:

pop up window when leaving page


Բարդ ալգորիթմներն ընդունակ են որոշել՝ օգտատերը փորձում է լքել էջը, թե պարզապես շարժվում է կայքի ներդիրների միջև, դա օգնում է խուսափել պատուհանի կրկնօրինակ ցուցադրումներից, ինչը խիստ կարևոր է:

Ինչպիսի՞ն պետք է լինի պոպ-ապ պատուհանը


Ինչպես նշեցինք, կարևոր դեր է խաղում ոչ միայն pop-up էլեմենտի հայտնվելու պահը, այլև դրա բովանդակությունը: Օպտիմալ բացվող պաուհանի դիզայնը բնութագրվում է.

 •   ներդաշնակ գունային գամմա,

 •   հստակ վերնագիր և մոտիվացիոն ուղերձ,

 •   լրացվելիք ձևանմուշի ամենապարզ հնարավոր ձև:


pop up window nice design



Պետք է նաև ասել, որ արդյունավետ պոպ-ապը այն է, որն արդյունք է մշտական ​​փորձարկումների և դրանց արդյունքների վերլուծության։


<< Վերադառնալ Բառարան

 
 
Ծառայություն  Դասեր                Նյութեր  
                   
SEO Google
Analytics
              SEO
Բառարան
 
                   
SEO Audit Google
Ads
              Բլոգ  
                   
SEO Consulting GTM               Մետա Հաշվիչ  
                   
Google Analytics GSC                
                   
Google Ads SEO
Content Writing
               
                   
Landing Pages              
                     
фейсбук ютуб
                Linkedin Icon  
                     
-2025-