Քեշը (որոնողական քեշը) ինդեքսավորված տեղեկատվություն է կայքից, որը մուտքագրվում է որոնման համակարգի տվյալների բազայում:
Որոնող ռոբոտը պարբերաբար անցնում է կայքերը, և վերջին այցելությունից հետո ավելացված տեղեկատվությունը (հղումներ, տեքստեր, գրաֆիկական օբյեկտներ և այլն) չի գրանցվում քեշում:
Երբեմն ռոբոտը կարող է անտեսել նաև հին տեղեկատվության էլեմենտները: Այն նյութերը, որոնք արդեն գտնվում են քեշում, կցուցադրվեն որպես հարցման պատասխան: Որոնման քեշից վեբ-վարպետը պարզում է, թե իր կայքի որ մասն է ցուցադրվում, երբ այցելուն որոնում է կատարում օրինակ Գուգլում: Կայքի քեշավորումը տեսնելու համար կայքի հասցեից առաջ պետք է ավելացնել "cache:" բառը:
|