Ինչ է SEO-ն
Պարզ՝ SEO-ն կամ վեբ կայքի առաջխաղացումը որոնողական համակարգերում կարելի է սահմանել որպես որոնման ռոբոտների վրա ազդելու գործիք դեպի կայք տրաֆիկ (այցելուների հոսք) բերելու համար:
Առավել պաշտոնապես՝ SEO-ն (SEO օպտիմիզացիան) վեբ կայքի օպտիմալացումն է որոնողական համակարգերի համար, կայքի համակողմանի զարգացումը և դրա առաջխաղացումը որոնման համակարգի արդյունքներում առաջատար դիրքեր զբաղեցնելու նպատակով:
Ինչո՞ւ է կարևոր լինել որոնման ամենաբարձր արդյունքներում
Պատասխանը տալիս է որոնման համակարգի վիճակագրությունը:
Տրաֆիկի ընդհանուր ծավալի 95%-ը բաժին է ընկնում որոնման արդյունքների առաջին էջին, ընդ որում՝ 60%-ից մինչև 80%-ը՝ 1-3 տողերին: Ցանկացած գործարար ուրախ կլինի նման ուշադրություն արժանանալ և հետաքրքրություն ստեղծել իր ընկերության ապրանքանիշի, կամ ապրանքի նկատմամբ, ուստի կարևոր է ջանքեր գործադրել որոնման արդյունքների վերևի տողերին հասնելու համար:

Թրաֆիկի
95% գալիս է որոնողական արդյունքների առաջին էջից
|
|
|
Սոցիալական ցանցերում առաջխաղացում vs. SEO առաջխաղացում
Ինտերնետի միջոցով նոր հաճախորդներ ներգրավելու տարբեր հնարավորություններ կան՝ սոցիալական ցանցեր, կոնտեքստային գովազդ, բլոգերների հետ համագործակցություն: Այս բոլոր մեթոդները լավ են աշխատում, եթե պետք է հնարավորինս արագ ներգրավեք առաջին հաճախորդներին:
Բայց այստեղ մենք բախվում ենք մի լուրջ թերության. ցանկալի էֆեկտը տևում է այնքան ժամանակ, որքան ժամանակ վճարում ենք: SEO-ի դեպքում արդյունքները անբաժանելի են կայքից և մնայուն:
Ժամանակակից SEO օպտիմալացում
Ժամանակակից SEO-ի օպտիմալացումն այլևս չի սահմանափակվում տեքստերի մեջ բանալի բառեր ընդգրկելով և հղումներ ձեռք բերելով, ինչպես դա տասը տարի առաջ էր: Այժմ այս աշխատանքը դարձել է շատ ավելի տքնաջան ու նուրբ։
Այսօր SEO-ի առաջխաղացումը ներառում է այնպիսի հիմնարար տարրեր, ինչպիսիք են.
• ալգորիթմների փոփոխությունների մշտական մոնիտորինգ և ճշգրտումներ կատարելը.
• որոնման հարցումների մշտադիտարկում. սա նշանակում է վերահսկել, որ ձեր կայքում օգտագործվող բանալի բառերը չեն կորցրել իրենց արդիականությունը օգտատերերի համար և փոխել օպտիմալացման աշխատանքների ուղղությունը անհրաժեշտության դեպքում.
• ընթացիկ բանալի բառերի հիման վրա իմաստային միջուկի ստեղծում և վերջինիս կանոնավոր ընդլայնում;
• ներքին տեխնիկական օպտիմալացում, որը բարելավում է կայքի կոդը և նավիգացիան, արագացնում բեռնումը;
• արտաքին օպտիմալացում կամ կայքին տրվող հղումների ավելացումը։ Այդ նպատակով ռեսուրսի (կայքի) հղումները տեղադրվում են տարբեր հանրաճանաչ կայքերում՝ որոնման համակարգերից դրա նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար.
• կայքի այցելուների մեկնաբանություններին հետևումը և բոլոր բացասական դրսևորումներին ժամանակին արձագանքը.
• անալիտիկ վերլուծություն և SEO ռազմավարության ճշտգրտում:
SEO-ի էվոլյուցիան
Եթե հետևեք SEO-ի էվոլյուցիային, կարող եք նկատել, թե ինչպես է այն կոպիտ գործիքից աստիճանաբար վերածվում ճիշտ թիրախային ազդեցությամբ բարձր տեխնոլոգիական գործիքի:
Իր զարգացման ընթացքում SEO-ի օպտիմալացումն անցել է հետևյալ փուլերը.
• մինչև 1998 թվականը՝ սկզբնական փուլ։ Այս ժամանակահատվածում կայքը գովազդվել է՝ օգտագործելով սպամ բանալի բառեր: Այսօրվա SEO-ն դա կորակավորեր որպես «սև» SEO տեխնիկա: Որոնման արդյունքներում կիսատ-պռատ արտահայտությունները, ինչպիսիք են «գնել էժան ծաղիկ Երևան», սովորական էին: Այսօր նման օրինակներ չեն հանդիպում:
• 1998–2009 – PageRank ալգորիթմի-ի օրեր: Google-ը ներմուծում է նոր ալգորիթմ, որպեսզի գնահատի կայքերի դիրքը որոնման արդյունքներում: Այդուհանդերձ ալգորիթմը ուներ իր թերությունը և հիմնվում էր կայքին տրված հղումների քանակի վրա: Առաջատար դարձան այն կայքերը, որոնք ավելի շատ գումար էին ծախսել հղումներ գնելու վրա, բայց կայքը այցելուի համար արժեք չէր ներկայացնում:
• 2009 թվականից – ալգորիթմների կատարելագործում: Որոնողական համակարգերը պատերազմ են հայտարարում հղումների հեղեղին և ներկայացնում կայքի վարկանիշային գործոններ։ Ալգորիթմների թարմացումից հետո հղումներ գնելը այլևս բավարար չէր առաջատար դիրքեր գրավելու համար ։ Կարիք կար բարձրակարգ բովանդակության և լավ մտածված կայքի կառուցվածքի, որը հարմար կլինի այցելուին:
• 2016 թվականն - վարկանիշային ալգորիթմների փաթեթի գործարկում: SEO մասնագետները պետք է անընդհատ որոշեն, թե որ բանալի բառերն են առավել ակտուալ, կայքը շարունակաբար համալրեն որակյալ բովանդակությամբ, աշխատեն կոդի օպտիմալացման և դիզայնի բարելավման վրա, ինչպես նաև վերահսկեն որոնողական համակարգերի ընթացիկ նորությունները։
|
|
|
|