Բովանդակություն
1. Google Business Profile` ինչ է առաջարկում
2. Ինչպես է գործում ծառայությունը
3. Տվյալների վերլուծություն
4. Ինչպես կցել Գուգլ Բիզնեսը
5. Google Business Profile-ի առավելությունները
Google Business Profile-ը (նախկինում՝ Google My Business) փոքր և միջին բիզնեսի համար անվճար ծառայություն է, որը հնարավորություն է տալիս կառավարել ընկերության, ապրանքի կամ ծառայության մասին տեղեկությունը միաժամանակ Google+, Google Search և Google Maps-ում:
Google Business Profile-ը` ինչ է առաջարկում
Google Business Profile պլատֆորմը միավորում է մի քանի գործիքների գործառույթները` թույլ տալով ձեռնարկատերերին առաջմղել իրենց կայքը որոնման արդյունքներում, Google քարտեզներում (ընկերության գրասենյակի մինչև երթուղին, աշխատանքի ժամերը, հասցեները, կոնտակտները), կիսվել ընկերության մասին տեղեկությամբ և ստանալ հաճախորդների կարծիքները Google+ի միջոցով:
Ծառայության աշխատանքը ավելի լավ հասկանալու համար կարելի է օգտագործել պարզ օրինակ: Պատկերացրեք, որ մտել եք կոմունալ վճարումների միասնական գրասենյակ: Որպեսզի վճարեք էլեկտրաէներգիայի համար, ընտրում եք համապատասխան բաժինը, մուտքագրում էլեկտրոնային հաշվիչի ցուցումները և փոխանցում անհրաժեշտ գումարը: Նման գործընթաց պետք է կատարել գազի, ջրամատակարարման և մյուս սպասարկման վճարների համար: Այսինքն, կա մեկ հարմար մուտք, որի միջոցով կարելի է իրականացնել բոլոր գործառույթները:
Ինչպես է գործում ծառայությունը
Ընկերության կայքի առաջխաղացման համար օգտագործվում է Google+ սոցիալական ցանցը: Երբեմնի մեծ ճանաչում վայելող սոց.ցանցը այսօր կորցնում է իր արդիականությունը: Այնուամենայնիվ, ցանցը պահպանում է բավարար քանակի օգտատերեր, որոնք կարող են մասնակցել ընկերությունների վարկանիշի կառուցմանը: Ընկերության գործունեության բոլոր փոփոխությունների մասին, ներառյալ` գովազդային արշավների ու հատուկ առաջարկների մասին Google+ խմբի օգտատերերը տեղեկացվում են համացանց այցելելիս: Բացի այդ, մարդիկ կարող են թողնել կարծիքներ, նշել իրենց դուր եկած ապրանքները և կիսվել տեղեկությամբ իրենց ընկերների հետ:
Google Business Profile մուտք գործելուց հետո կարելի է կարգավորել կազմակերպության պարամետրերը, ներառյալ աշխատանքի ժամերը և ծառայությունների տրամադրման հասցեն: Թարմացված տեղեկությունը հաստատելուց հետո ընկերությունը ավտոմատ կերևա օգտվողների քարտեզների վրա: Եթե մարդը փնտրում է մոտակա ռեստորանը, ձեր հաստատությունը կհայտնվի որոնման արդյունքներում, և ըստ ցանկության` օգտվողը կկարողանա զանգել և ամրագրել սեղան: Եթե հաճախորդը փնտրում է ձեր ընկերությունը Google որոնման համակարգում, նա անմիջապես կտեսնի դրա հասցեն և կտրամադրի երթուղին քարտեզների օգնությամբ, ինչպես նաև կիմանա աշխատանքի ժամերը:
Տվյալների վերլուծություն
Սկսնակ ձեռնարկատերը, եթե նույնիսկ չգիտի ինչպես գովազդել կայքը, Գուգլ Բիզնեսում մի քանի հարցումի միջոցով կարող է ստանալ ուսումնասիրության մանրամասն վիճակագրություն բիզնեսի ճանաչողության և ներգրավվածության վերաբերյալ: Հաշվետվության մեջ ներառված են հետևյալ տվյալները.
• այցելությունների և բովանդակության դիտումների քանակ;
• շրջանները, որտեղից օգտվողները կառուցել են ձեր գրասենյակ հասնելու երթուղին;
• ընկերության հեռախոսահամարին ստացված զանգերի քանակ:
Օֆլայն բիզնեսի համար մեծ առավելություն է, որ պլատֆորմը չի պահանջում ունենալ սեփական կայք: Google+ում լրացված տվյալները ցուցադրվելու են որոնման արդյունքներում և քարտեզներում: Վերը նշված վիճակագրությունը նույնպես հասանելի կլինի ցանկացած դեպքում:
Ինչպես կցել Գուգլ Բիզնեսը
Google Business Profile-ի հաշիվ ստեղծելու համար պետք է հետևել քայլերին.
1. Անցեք պաշտոնական կայքը https://www.google.com/business : Գլխավոր էջում, անմիջապես ծառայության հետ աշխատանքի սկսվելուց հետո, կառաջարկվի ընտրել ընկերության տիպը:
2. Որոնման տողում մուտքագրեք ձեր ընկերության անվանումը: Երբեմն Google-ն ավտոմատ կերպով ավելացնում է դրանք, այնպես որ հնարավոր է ընկերությունը արդեն գրանցված լինի: Այդ դեպքում պետք է սեղմել «Սա իմ ընկերությունն է» և անցնել հաջորդ քայլին: Եթե ոչինչ չի գտնվել, սեղմեք «Ավելացնել ընկերություն»:
3. Այնուհետև կառաջարկվի լրացնել ընկերության մասին տեղեկությունները: Շատ կարևոր է օգտվողներին տալ հնարավորինս շատ տեղեկություններ և փորձել լրացնել բոլոր կետերը: Որքան ավելի շատ մարդիկ իմանան ընկերության մասին, այնքան ավելի շատ կվստահեն դրան:
4. Google-ը շահագրգռված է, որպեսզի օգտվողներին տրամադրի արդիական տեղեկությունը, ուստի նշված հասցեն պետք է հաստատվի: Դրա համար 1-2 շաբաթվա ընթացքում նրան կուղարկվի նամակ կոդով:
5. Այնուհետև անհրաժեշտության դեպքում կարելի է նշել աշխատանքի ժամերը և ավելացնել լուսանկարներ:
6. Եթե առկա է կայք, պետք է կապել այն ընկերության էջի հետ և հաստատել էլեկտրոնային հասցեն:
Google Business Profile-ի անձնական բաժին մուտք գործելու համար կարելի է օգտագործել Google+ի տվյալները:
Ահա և դրված է սկիբզը: Կարող եք սկսել օգտվել Google-ի ընձեռած առավելություններից և զարգացնել ձեր բիզնեսը ինտերնետում: Գրանցումը կհամարվի ամբողջապես ավարտված, երբ ձեռնարկատերը մուտքագրի նամակով ստացված կոդը:
Google Business Profile-ի առավելությունները
• Տեղեկությունների օպերատիվ թարմացում միաժամանակ բոլոր սարքերում` սմարթֆոնների, պլանշետների և սեղանային համակարգիչների:
• Լայն հնարավորություններ հնարավոր հաճախորդների և գնորդների հետ փոխգործակցության համար:
• Լավ վերլուծություն, ինչը թույլ է տալիս ուսումնասիրել թիրախային լսարանը և ավելի արդյունավետ դարձնել ընկերության առաջմղումը ինտերնետում:
• Շարժական հավելված, որի միջոցով կարելի է կատարել ցանկացած գործողությունը ծառայության մեջ:
• Google+ի օգտագործումը դրական կազդի կայքի առաջմղմանը որոնողական համակարգերում:
Երբ խոշոր ընկերություններն ուղղակի որոնողական համակարգերում SEO առաջխաղացման ծառայություններ են պատվիրում, նրանք շատ գումարներ են ներդնում և վարձում փորձառու SEO մասնագետներ: Այնուամենայնիվ, նույնիսկ նրանք Google-ում սկսում են կայքի առաջմղումը այս հոդվածում բերված պարզ քայլերից: Իհարկե, որոնման արդյունքների առաջին տողում հայտնվելը կպահանջի ավելի շատ ջանքեր և ներդրումներ: Բայց այս ձևով յուրաքանչյուր ձեռնարկատեր ինքնուրույն կարող է ստեղծել իր էջը և հասանելի դարձնել իր բիզնեսը օնլայն օգտվողների համար: Դա կպահանջի քիչ ժամանակ, բայց նշանակալիորեն կհեշտացնի հաճախորդների և գործընկերների հետ փոխգործակցությունը, իսկ ձեռնարկատիրոջը կտա համացանցում բիզնեսի արդյունավետությունը հսկելու հնարավորություն:
|