Գուգլ Քարտեզներ
 Google Maps
 

 



Բովանդակություն

 •  Google Maps-ի ձևավորումը և հնարավորությունները
 •  Ռեժիմներ և գործառույթներ
 •  Ինչպես գրանցվել Google Maps-ում
 •  Google Maps-ի նշանակությունը SEO առաջխաղացման համար
 •  Հղումներ

Google Maps-ը Google-ի անվճար քարտեզագրության ծառայության և տեխնոլոգիաների հիման վրա ստեղծված հավելվածների փաթեթ է: Այս հավելվածը օգտագործվում է քարտեզի վրա տեղեկատվության, տեսարժան վայրերի, կազմակերպությունների և նման որոնման համար:

Google Maps-ի ձևավորումը և հնարավորությունները


Ծառայությունն առաջարկում է հետևյալ ցուցադրման ռեժիմները.

«Արբանյակ» - արբանյակային և ավիացիոն լուսանկարների ցուցադրում (ներառյալ «Օբյեկտների անվանումներ» - առկա տվյալների ցուցադրում քարտեզների վրա: Այս ռեժիմը մինչ այդ կոչվում էր «Հիբրիդ»):
«Քարտեզ» - քարտեզագրական տվյալների ցուցադրում:
«Լանդշաֆտ» - երկրային մակերևույթի խոշոր տարրերը, ինչպիսիք են անտառները կամ բլուրները, ցուցադրող սխեմաներ (սխեմատիկ 3D-ռելիեֆ):
«Փողոցի դիտում» - ռեժիմ, որը թույլ է տալիս կողմնորոշվել քաղաքային փողոցների պանորամային լուսանկարների հիման վրա:
«Անձնական սխեմաներ» - անձնական ռեժիմ, որի միջոցով կարելի է քարտեզի վրա նշել անհրաժեշտ բովանդակությունը:

Google Maps-ի միջոցով օգտատերը կարող է.

 •  դիտել հետաքրքրող տեղադիրքերը քարտեզի վրա.
 •  բացել KML և KMZ ընդարձակումներով ֆայլեր, ինչպես նաև  •  պահպանել անհրաժեշտ պիտակները այդ ֆորմատներով.
 •  կառուցել երթուղի.
 •  ավելացնել անձնական տեքստ, նկարներ և տեսանյութեր.
 •  ուղարկել ստեղծված սխեման ընկերներին:

Ռեժիմներ և գործառույթներ


Google Transit ռեժիմը մանրամասն ցուցումներ է տալիս երկու նշված կետերի միջև երթուղու վերաբերյալ հասանելի հասարակական տրանսպորտի միջոցով և մոտավորապես հաշվարկում է, թե որքան ժամանակ կպահանջվի: Ա

Օգտատերը կարող է էլեկտրոնային փոստով ուղարկել իր գտնվելու վայրը ցույց տվող հղում կամ տեղադրել Google-ի քարտեզի HTML-կոդը վեբ-կայքի վրա: Google Maps-ում նաև առկա է քարտեզի տպման համար գեներատոր:

Ներկառուցված են կազմակերպությունների որոնման արդյունքները - կազմակերպությունների հասցեների և հեռախոսահամարների որոնում ընտրված շրջանում: Օրինակ, եթե մուտքագրեք «սուշի Աբովյան փողոցի մոտակայքում» հարցումը, տեղական կոորդինատների համակարգում կնշվեն մոտակա օբյեկտների տեղադիրքերը, դրանց հասցեները, աշխատանքի ժամերը: Կարելի է նաև դիտել լրացուցիչ տեղեկություններ, ինչպիսիք են վճարման ձևերը, վարկանիշը, հաճախորդների կարծիքները և այլն:

Քարտեզներում առկա է Map Maker գործառույթը (ավելի վաղ դա առանձին ծառայություն էր), որը թույլ է տալիս փոփոխել բովանդակությունը սեփական տեղեկատվությամբ:

Ինչպես գրանցվել Google Maps-ում


Եթե ձեզ անհրաժեշտ է ավելացնել ընկերությունը քարտեզներում, որը ունի ֆիզիկական ներկայություն, նախապես այն պետք է գրանցվի «Google My Business»-ում: Դա անելու համար անհրաժեշտ է ստեղծել Google հաշիվ: Մուտք գործելուց հետո անցեք «Քարտեզներ» բաժին, այնուհետև անցեք տրամադրված հղումով և լրացրեք ձևաթուղթը:

Առաջին քայլը - «Հիմնական տեղեկություններ» բաժին.

 •  նշեք երկիրը.
 •  գրեք ընկերության անվանումը.
 •  մուտքագրեք փոստային ինդեքսը.
 •  տրամադրեք հասցեն.
 •  նշեք աշխատանքային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
 •  մուտքագրեք ընկերության վեբ-կայքի URL-ը (առկայության դեպքում).
 •  տրամադրեք կարճ նկարագրություն (ոչ ավելի, քան 200 նշան).
 •  տեղադրեք ընկերությունը համապատասխան կատեգորիայի մեջ.
 •  նշեք խանութի, գրասենյակի կամ ներկայացուցչության  •  աշխատանքային ժամերը.
 •  մուտքագրեք վճարման հասանելի ձևերը.
 •  տրամադրեք լրացուցիչ տեղեկություններ:

Կարելի է ավելացնել ընկերության նկարներ, տեսանյութեր և այլ տեղեկություններ (գրասենյակի մոտ ավտոկայանատեղի, հաճախորդների համար մատուցվող ծառայությունների ցանկ և այլն): Վերջին կետում սովորաբար մուտքագրում են որոնման օպտիմիզացիայի համար ընտրված հարցումներ Google-ում:

Երկրորդ քայլը - ծանուցման ընտրություն` ստեղծված նոր հաշվի մասին SMS-ով, հեռախոսազանգով կամ էլեկտրոնային փոստով (ԱՊՀ երկրներում կարելի է օգտագործել միայն առաջին տարբերակը): Անհրաժեշտ է ճիշտ նշել հեռախոսահամարը, քանի որ հաղորդագրության մեջ կգտնվի պրոֆիլի ակտիվացման համար անհրաժեշտ գաղտնաբառը:

Google Maps-ի նշանակությունը SEO առաջխաղացման համար


Google Maps-ը ամբողջությամբ անվճար է: Սակայն կա սահմանափակում. տեղական որոնման մեջ ցուցադրվում է միայն 7 ընկերություն, որոնք առաջարկում են համանման ապրանքներ/ծառայություններ:

Դասակարգման գործոնները «Google քարտեզներում»`

 •  ընկերության մասին «Google My Business»-ում ներկայացված տեղեկատվության կատարելիությունը.
 •  որոնման հարցումներ և կատեգորիա պարունակող ընկերության անվանում.
 •  կազմակերպության իրական հասցեն լուսաբանող <adress></adress> պիտակներով ունեցող վեբ-կայք.
դրական կարծիքներ.
 •  ծանոթագրություններում հետաքրքիր տեղեկություններ.
 •  Google Ads համատեքստային գովազդի միացում.
 •  ներկայություն Google Earth-ում:

Հղումներ` https://www.google.ru/maps

<< Վերադառնալ Բառարան

 
 
Ծառայություն  Դասեր                Նյութեր  
                   
SEO Google
Analytics
              SEO
Բառարան
 
                   
SEO Audit Google
Ads
              Բլոգ  
                   
SEO Consulting GTM               Մետա Հաշվիչ  
                   
Google Analytics GSC                
                   
Google Ads SEO
Content Writing
               
                   
Landing Pages              
                     
фейсбук ютуб
                Linkedin Icon  
                     
-2025-