Գովազդ Գուգլում -
Google Ads
 

 


   
Բովանդակություն

 •  Թիրախավորում Google Ads - ում
 •  Գովազդի խմբագրման կանոններ
 •  Գովազդային խմբերի ստեղծում
 •  Բանալի բառեր
 •  Հաշվետվություններ
 •  Համապատասխանության պարամետրեր
 •  Ադապտացվող մեդիա գովազդներ
      • Գովազդի ստեղծում
 •  «Խելացի քարոզարշավներ»
 •  Գովազդային քարոզարշավի ձեռքով կարգավորում
 •  Ինչպես վճարել գովազդի համար

գուգլ գովազդի միացումը


Google Ads (Գուգլ Էդս, նախկինում՝ Google AdWords  (Գուգլ Էվորդս), - Գուգլ որոնման համակարգի համաշխարհային հայտնի գովազդային համակարգ է, ստեղծված 2002 թ.-ին:

Google Ads համակարգով աշխատելու համար ապագա գովազդատուներին անհրաժեշտ է ստեղծել անձնական հաշիվ Google-ում՝ գրանցելով այն իրենց էլեկտրոնային փոստի հասցեով, որով աշխատելու են Գուգլ գովազդների հետ:

Այսօր Google Ads համակարգը հանդիսանում է Գուգլի հիմնական շահույթ բերող և ակտիվորեն զարգացող ծրագիրը, որի մեջ ներկառուցված է նաև սերտիֆիկացման ուսումնական կենտրոնը, որը նախատեսված է Google Ads-ի հետ աշխատանքի և հետագա վկայագրմանը վերաբերող հարցերին:

Թիրախավորում Google Ads - ում


Google Google Ads-ում ներկառուցված են լեզվային և աշխարհագրական թիրախավորման միջոցներ, որոնք պատասխանատու են հետաքրքրված հաճախորդների որոնման համար՝ կախված նրանց ազգությունից կամ գտնվելու վայրից:

Գովազդի խմբագրման կանոններ


Google Ads համակարգում գովազդային հայտարարությունների նկարագրության գործընթացը դյուրացնելու համար մշակվել են խմբագրական կանոններ, որոնք հնարավորություն են տալիս հաճախորդներին նշել առաջարկվող ծառայությունների և ապրանքների առավելությունները:

Գովազդային խմբերի ստեղծում


Google Ads համակարգում օգտատերը կարող է դասակարգել գովազդի տարբերակները խմբերի: Որորնման արդյունքների ցուցադրման ժամանակ այդ տարբերակները կցուցադրվեն և կօպտիմալացվեն ելնելով արդյունավետությունից և լսարանի վրա ներգործությունից. ամենաշատ պահանջված գովազդային հայտարարությունները կցուցադրվեն ավելի հաճախ, իսկ ամենաքիչ պահանջվածները՝ ավելի սահմանափակ:

Բանալի բառեր


Google Ads համակարգում բանալի բառերի ընտրության համար պատասխանատու է հուշումների թարմացվող գործիքների բազան, որը թույլ է տալիս բեռնել բանալի բառեր *.csv ֆորմատով ֆայլից, կատարել բանալի բառերի տեսակավորում՝ ելնելով դրանց օգտագործման հաճախականությունից, ցուցադրման արդյունավետությունից, գնից և նման ցուցանիշներից, ինչն էլ էականորեն պարզեցնում է բանալի բառերի հետ աշխատանքը:

google ads banali barer


Ծառայությունը նաև պարբերաբար թարմացվող վիճակագրական հաշվետվություններ է տրամադրում:

Հաշվետվություններ


Վիճակագրական տվյալները հավաքվում հետևյալ մակարդակներով՝

chstgrit banali barer govazdum


1) բանալի արտահայտություններ,
2) գովազդային խմբեր,
3) ծրագրեր,
4) գովազդային քարոզարշավներ:

Համապատասխանության պարամետրեր


Օգտագործողի կարիքներից ելնելով՝ լինի դա քլիքի արժեքի (CPC) թե 1000 ցուցադրության արժեքի (CPM) նվազեցում, ներդրումների եկամտաբերության բարձրացում թե ցուցադրությունների քանակի բարձրացում, սերվիսում կարելի է փոփոխել բանալի բառերի համապատասխանության պարամետրերը: Կարելի է առանձնացնել համապատասխանության հետևյալ տիպերը՝

1) լայն համապատասխանություն (սահմանված է ինքնաշխատ): Օրինակ, եթե բանալի բառը պարունակում է «սպորտային կոշիկներ» արտահայտությունը, ապա գովազդը կցուցադրվի, երբ օգտագործողը որոնումում կգրի «սպորտային», և երբ կգրի «կոշիկներ» բառը: Այլ բառերի հետ համադրումը և բառերի դասավորությունը չեն հաշվարկվում:

2) արտահայտության համապատասխանություն: Այս դեպքում բառը պետք է տեղադրել չակերտների մեջ: Գովազդային հայտարարությունը կցուցադրվի միայն ֆիքսված բառերի հերթականությամբ՝ «սպորտային կոշիկներ»: Այն նաև կցուցադրվի «մոդայիկ սպորտային կոշիկներ» հարցման դեպքում, բայց ոչ այն դեպքում, երբ փոխվում է բառերի հերթականությունը, օրինակ՝ «կոշիկներ սպորտային Ադիդաս»:

3) ճշգրիտ համապատասխանություն: Արտահայտությունը տեղադրվում է քառակուսի փակագծերի մեջ: Ամենակոնկրետ համապատասխանությունը: Այսպես, եթե օգտագործողը մուտքագրի [սպորտային կոշիկներ], ապա կցուցադրվի գովազդ՝ «սպորտային կոշիկներ», այսինքն՝ չպետք է օգտագործվեն այլ բառեր - «մոդայիկ սպորտային կոշիկներ» հարցումը չի գործի:

4) մինուս բառեր: Մինուս բառերի նշանակման դեպքում գովազդային հայտարարությունները կարճվում են և չեն ցուցադրվում արդյունքների մեջ: Եթե ընտրված լինի «սպորտային կոշիկներ մոդայիկ» բանալի բառը, ապա «մոդայիկ սպորտային կոշիկներ» հարցման դեպքում հայտարարությունը չի ցուցադրվի:

Ադապտացվող մեդիա գովազդներ


Նոր պլատֆորմի սերնդի մշակման ժամանակ ընկերությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել արհեստական բանականության, մեքենային ուսուցման և ԱՆՑ (արհեստական նեյրոնային ցանց) զարգացմանը: Շնորհիվ դրա համակարգը կարող է ընտրել կոնկրետ օգտագործողի համար մատչելի գովազդ, ինչը հանգեցնում է ավելի մեծ արձագանքի և գովազդային քարոզարշավների արդյունավետության բարձրացմանը:

Գովազդի ստեղծում


Գովազդատուն մշակում է 5 վերնագիր, 5 գովազդային տեքստ և ընտրում մինչև 15 պատկեր: Մի քանի օրվա ընթացքում համակարգը փորձարկում է այդ համադրությունները և նշում, թե որն է առաջացնում ավելի մեծ արձագանք մարդկանց մոտ: Գովազդի օպտիմալ տարբերակը ընտրվում է՝ ելնելով մարդու տարիքից, սեռից, գտնվելու վայրից, սովորություններից և նման գործոններից: Արդյունքում տարբեր օգտատերեր, մեկ և նույն հարցումն անելով, տեսնում են տարբեր տեքստեր: Այդպես յուրաքանչյուր գովազդի արդյունավետությունը աճում է, քարոզարշավի ծախսերը նվազում են, իսկ ինտերնետում առաջխաղացման հասույթները ավելանում:


Արդիականացված ալգորիթմները օգնում են ավելացնել փոխարկումները (կոնվերսիա) 10-15%-ով՝ առանց գովազդային քարոզարշավի բյուջեի փոփոխման: Յուրաքանչյուր օբյեկտի արդյունավետության մասին կարելի է դատել Google Ads-ում "Գովազդներ և ընդլայնումներ" բաժնի ներքո տեղադրված աղյուսակում՝ "Դիտել օբյեկտի մանրամասներ": Աղյուսակում երևում է, թե ներկայացված վերնագրերից, նկարագրություններից և պատկերներից որոնք առաջացնում են ավելի մեծ արձագանք, իսկ որոնք՝ ավելի փոքր: Հատկապես անաարդյունավետ լինելու դեպքում գովազդը կարելի է փոխարինել: Ադապտացվող մեդիա գովազդների օգնությամբ կարելի է 3 անգամ ավելացնել վաճառքը, ինչը ապացուցել է Ճապոնական Rakuten Travel ընկերությունը:

«Խելացի քարոզարշավներ»


«Խելացի քարոզարշավներ» - Google Ads նոր բրենդի ներքո իրականացված առաջին ավտոմատացված նորարարությունն է: Այն ընդգրկում է մոբայլ սարքերից և համակարգիչներից օգտվող մարդկանց: Այն մշակված է փոքր բիզնես սեփականատերերի համար՝ պարզեցնելու համար գովազդային հայտարարությունների տեղադրման գործընթացը և արագացնելու այն (միջինում քարոզարշավի կարգավորմանը ծախսվում է մի քանի րոպե): Հենց դա է պատճառը, որ նման եղանակը նախապատվությամբ առաջարկվում է բոլոր նոր օգտագործողներին:

Գրեթե բոլոր գործողությունները կատարվում են առանց մարդկային ներգրավման: Այսպես, ավտոմատացված են.

գովազդի ստեղծումը. Հարմարվող մեդիա գովազդները ստեղծվում են գովազդատուի կողմից բեռնված վերնագրերից, նկարագրություններից, պատկերներից և համապատասխանում են գրեթե ցանկացած տեղադրման վայրի համար Google Display -մեդիա ցանցում.
թիրախավորման կարգավորումը. Գովազդը ավտոմատ ավելի հաճախ ցուցադրվում է այնտեղ, որտեղ ավելի շատ են արձագանքում դրան (վերաթիրախավորման համար նույնպես արդիական).
դրույքաչափերի նշանակումը. Դրույքաչափերը օպտիմիզացվում են անմիջապես աճուրդի ընթացքում, երբ օգտագործողը նշել է օրվա բյուջեն և նպատակային փոխարկման (կոնվերսիա) գինը, ինչը դարձնում է գովազդային ներդրումները առավել շահութաբեր:

Համակարգը միտված է փոխարկումների թվի ավելացմանը: Եթե այն հաշվի, որ նպատակային գործողության հավանականությունը բարձր է, ապա ավտոմատ կբարձրացնի դրույքաչափը, իսկ եթե ցածր է՝ կպակասեցնի: Միևնույն ժամանակ Google Ads-ը հաշվի է առնում այն ապրանքը կամ ծառայությունը, որը կգովազդվի, և մարքեթինգային մասնագետի կողմից դրված նպատակը:

Քարոզարշավի նպատակներն ընդգրկում են հեռախոսազանգերը, կայքի այցելությունները և գործողությունները «Google Քարտեզներում»:

Որպեսզի գործարկվի «խելացի քարոզարշավը», գովազդատուն պետք է գործարկի կոնվերսիաների մոնիտորինգը: Ինչպես նաև վերջին ամսվա ընթացքում պետք է գրանցված լինի առնվազն 50 կոնվերսիա կոնտեքստուալ-մեդիա ցանցում կամ 100 կոնվերսիա որոնման համակարգերում:

Հետաքրքրական է, որ գովազդատուին պետք չի փնտրել որոնել որոնման հարցումներ, համակարգն ինքն է ցուցադրում համապատասխան արտահայտությունների և կայքերի ցանկ, որտեղ կարող է հայտնվել հայտարարությունը:

«Խելացի քարոզարշավները» ոչ միայն նվազեցնում և օպտիմիզանում են ժամանակային ու ֆինանսական ծախսերը, այլև ազատում են գովազդատուներին տարբեր ձևաչափերով մի քանի հայտարարություն ստեղծելու անհրաժեշտությունից: Դրանք նաև բացառում են մարդկային գործոնով պայմանավորված սխալները:

Գովազդային քարոզարշավի ձեռքով կարգավորում


Իսկ եթե գովազդատուն նախընտրում է ինքնուրույն վերահսկել քարոզարշավը, կարող է այն կարգավորել դասական եղանակով՝ ձեռքով: Այդ դեպքում նրան բացվում են.

* դրույքաչափերի նշանակման,
* թիրախավորման և ցուցադրման եղանակի կարգավորման,
* գովազդի տեսակի փոփոխման,
* որոշակի սարքերի համար նախատեսված քարոզարշավների ընտրության (օրինակ՝ միայն մոբայլ սարքերի համար) հնարավորությունները:

Ինչպես վճարել գովազդի համար


Google Ads-ում վճարումն իրականացվում է բանկային քարտերի, բանկային փոխանցումների կամ էլեկտրոնային վճարումների (PayPal, Yandex.Money կամ WebMoney) միջոցով: Ռուսաստանում, օրինակ, հաճախորդներն օգտվում են համակարգի ծառայություններից բացառապես ռուբլիով:

Հղումներ՝ * https://ads.google.com

google ads logo


<< Վերադառնալ Բառարան

 
 
Ծառայություն  Դասեր                Նյութեր  
                   
SEO Google
Analytics
              SEO
Բառարան
 
                   
SEO Audit Google
Ads
              Բլոգ  
                   
SEO Consulting GTM               Մետա Հաշվիչ  
                   
Google Analytics GSC                
                   
Google Ads SEO
Content Writing
               
                   
Landing Pages              
                     
фейсбук ютуб
                Linkedin Icon  
                     
-2025-