Ասեսոր  

 


     Ո՞վ է ասեսորը. արդիական է արդյո՞ք ասեսորի անհրաժեշտությունը

     Ասեսորը կամ գնահատողը — որոնողական համակարգի մասնագետ է, ով իրականացնում է որոնման արդյունքների և դրանցում երևացող կայքերի գնահատում: Այսինքն կայքերի գնահատումը միայն մեքենայացված աշխատանք չէ: Վերջին հաշվով հենց ասեսորից է կախված կհամարվի ձեր կայքը օգտակար այցելուի համար և կզբաղեցնի թոփ դիրքեր, թե հակառակը՝ կհամարվի անօգուտ և կիջեցվի որոնման արդյունքներում:

Անորակ կայքերը, որոնք առաջխաղացված են անազնիվ կամ սև SEO մեթոդներով հեռացվում են ասեսորների կողմից որոնման արդյունքներից: Հենց ասեսորն  է տալիս վերջնական հավանություն կայքերի գոյությանը որոնման արդյունքներում:

Այնպես որ կարծիքը, որ որոնման արդյունքները հիմնվում են բացառապես ավտոմատացված ալգորիթմների վրա, մոլորություն է: Հակառակ դեպքում թոփում կլինեին հազարավոր կայքեր, որոնք համապատասխանում են որոնողական ալգորիթմների ստանդարտներին, բայց անօգուտ են մարդկանց համար, ինչի հետևանքով վստահությունը որոնողական համակարգեի նկատմամբ աստիճանաբար կանհետանար:

Ուստի, որպես հետևանք, ի հայտ է եկավ որոնման համակարգի գնահատողի կամ ասեսորի մասնագիտությունը, ով գնահատում է, արդյոք կայքը արժանի է օգտատերերի տեսանկյունից TOP-ում տեղ զբաղեցնել։  

     Արդյունավետ աշխատանքի համար գնահատողներին տրամադրվում է հատուկ ծրագրակազմ, առավել հաճախ՝ հատուկ գործիքակազմով բրաուզեր, կայքերին գնահատական տալու համար։     

     Արդիակա՞ն է արդյոք մասնագիտությունը  

     Որոնումները, որոնք ենթարկվում են մշակման ասեսորների կողմից համացանցում մի քանի հարյուր հազար են իսկ կայքերի և այցելուների քանակը օրեցօր աճում է, ինչը զգալիորեն բարդացնում է ասեսորների աշխատանքը:   Ասեսորիների հիմնական խնդիրն է գնահատել որոնման որակը: Ասեսորների  համար գործում է հարցումների գնահատման միասնական համակարգ, որտեղ նրանք համադրում են կայքի հասցեն և դրա հարցումը: Այսինքն քանի որ ռեյթինգային ալգորիթմները թարմացվում են, հետևաբար փոխվում են որոնման արդյունքները: Նման համեմատության ժամանակ պետք է որոշել, արդյոք կայքը տրամադրում է այցելուի հարցման ամբողջական պատասխան, արդյոք կայքը բրենդավորված է, կայքի էջերի տեքստը սպամ է թե ոչ։ Հատուկ ավտոմատացված մեթոդներ նույնպես պատասխանատու են որոնման որակի գնահատման համար, սակայն առանց համակողմանի գնահատման (ասեսորների մասնակցությամբ) դրանք այնքան էլ արդյունավետ չեն։



LionBridge Appen
Կնքում է պայմանագիր 12 ամսով Կնքում է պայմանագիր 6 ամսով
Վարձում է աշխարհով մեկ Վարձում է աշխարհով մեկ
Վճարում է $6-$15 ժամում Վճարում է $3-$15 ժամում
20 ժ. շաբաթական Անսահմանափակ ժամեր
Մեկ պրոեկտ միաժամանակ Մի քանի պրոեկտ զուգահեռ


<< Վերադառնալ Բառարան

 
 
Ծառայություն  Դասեր                Նյութեր  
                   
SEO Google
Analytics
              SEO
Բառարան
 
                   
SEO Audit Google
Ads
              Բլոգ  
                   
SEO Consulting GTM               Մետա Հաշվիչ  
                   
Google Analytics GSC                
                   
Google Ads SEO
Content Writing
               
                   
Landing Pages              
                     
фейсбук ютуб
                Linkedin Icon  
                     
-2025-