Յանդեքս Մետրիկա
Yandex Metrica
 

 


    

Յանդեքս.Մետրիկա
--------------------------

Բովանդակություն

 •  Ինչի՞ համար է անհրաժեշտ Yandex.Metrica-ն
 •  Աշխատանքի սկզբունքը
 •  Ինչպե՞ս տեղադրել Yandex.Metrica-ն կայքում
 •  Ինտերֆեյսը
 •  Ինչ կարելի է տեսնել Yandex.Metrica-ում
 •  Հղումներ

Yandex.Metrica-ն կամ Յանդեքս անալիտիկան Յանդեքս որոնման համակարգի կողմից տրամադրվող կայքի այցելուների հաշվառման և վերլուծության ծառայությունն է: Դրա միջոցով կարելի է ստանալ այցելուների գործողությունների մանրամասն հաշվետվություններ, տեղեկություններ տրաֆիկի աղբյուրների մասին և ինքնուրույն եզրակացություններ անել կայքի արդյունավետության մասին: Յանդեքս անալիտիկան ինտեգրված է նաև այնպիսի ծառայությունների հետ, ինչպիսիք են Յանդեքս Մարկետը և Յանդեքս Դիրեկտը:

Ինչի՞ համար է անհրաժեշտ Yandex.Metrika-ն

Յանդեքսի անալիտիկան օգտագործվում է որպես կայքի այցելուների և նրանց գործողությունների գնահատման գործիք: Բացի այդ, Մեթրիկան կարող է ստուգել կայքի գործունեությունը և հասանելիությունը, և եթե խնդիրներ առաջանան, սեփականատերը ստանում է SMS ծանուցում։

Ծառայությունը հնարավորություն է տալիս՝

 • մանրամասն վերլուծել կայքին եկող տրաֆիկը տարբեր աղբյուրներից,

 • գտնել տեխնիկական սխալները օպտիմալացման մեջ,

 • ստեղծել անհատական վերլուծություն («Հաշվետվություններ» գործառույթ) Համակարգի կողմից հավաքված տվյալների հիման վրա,

 • մանրամասն վերլուծել օգտատերերի գործողությունները կայքի էջերում, այդ թվում՝ առանձին այցերի տեսանյութեր,

 • գնահատել շուկայական և գովազդային արշավների արդյունավետությունը,

 • առանձնացնել թիրախային լսարանի (ТA) տարբեր բնութագրերը և շատ նման պարամետրեր:

Yandex.Metrica-ն ընդհանուր առմամբ թույլ է տալիս արդյունավետորեն իրականացնել կայքի զարգացման և առաջխաղացման աշխատանքները, օպտիմալացնել գովազդային բյուջեն և նույնիսկ բարեփոխել ապրանքը՝ վեբ-կայքում թիրախային լսարանի վարքագծի վերաբերյալ տվյալների հիման վրա:

Աշխատանքի սկզբունքը

Այս վերլուծական գործիքից օգտվելու համար անհրաժեշտ է տեղադրել հաշվիչ կոդը կայքում՝ ծառայության կողմից ստեղծված բանալին էջերի կոդում գրելով: Երբ այցելուները կատարում են գործողություններ կայքի էջերում, հաշվիչը փոխանցում է այդ մասին տեղեկություն Yandex.Metrica-ին: Այսպիսով, Մեթրիկային ստեղծվում է տվյալների պահեստ, որտեղ գրանցվում է կայքի այցելուների և գործողությունների վերաբերյալ տեղեկություններն այն պահից, երբ տեղադրվում է հաշվիչը:

Ինչպե՞ս տեղադրել Yandex.Metrica-ն կայքում

Նույնականացում: Եթե դեռ Ձեզ հաշիվ չկա, գրանցվեք և անցեք Yandex.Metrica-ի էջ։

Հաշվիչի ստեղծում: Սեղմեք «Ավելացնել հաշվիչ» կոճակը:

Yandex Metrika տեղադրում


Անհրաժեշտ է անպայման լրացնել բացված էջի բոլոր դաշտերը. «Հաշվիչի անվանումը» և «Կայքի հասցե»: Միաժամանակ խորհուրդ է տրվում նշել «Վեբվիզոր, ոլորման քարտեզ, ձևերի վերլուծություն» կետերը:

 

Yandex Metrika տեղադրում
նկ. Յանդեք հաշվիչի կոդի կարգավորում

 

Հաշվիչի տեղադրում: «Կարգավորում» բաժնում անցեք «Հաշվիչի կոդ» ներդիրը: Պատճենեք HTML-կոդը և տեղադրեք այն Ձեր կայքի բոլոր էջերում: Ամենաշահավետ դիրքը ճիշտ տվյալների հավաքագրման համար – էջի սկիզբն է:

նկ. Յանդեք Մեթրիկայի հաշվիչի կոդ

 

Ինտերֆեյսը

«Ամփոփում»-ը Yandex.Metrica-ի հիմնական էջն է, որը բացվում է հաշվիչ մուտք գործելիս: Այստեղ ներկայացված են հիմնական վիճակագրական տվյալները՝ այցելուների քանակը և տարիքը, նրանց դասակարգումը (նոր կամ բոլորը), տրաֆիկի աղբյուրները, հրաժարումների քանակը, դիտման խորությունը, վերջին որոնման բառերը, կայքի ամենատարածված էջերը և այլն: Տեղեկությունը կարելի է զտել ըստ ժամանակի – ցուցադրել վիճակագրությունը օր/շաբաթ/ամիս/տարի կամ ցանկացած այլ ժամանակահատված համար:

Յանդեքս մետրիկա ամփոփ տվյալներ
նկ. Յանդեք Մեթրիկայի «Ամփոփում» ներդիրը

 

«Հաշվետվություններ» ներդիրը պարունակում է Ձեր կայքի համար զանազան վերլուծական տարբերակներ: Բոլորն էլ բաժանված են երեք ներդիրների, որից երկուսը լրացվում է կայքի սեփականատերի կողմից: Հաշվետվությունները ձևավորվում են «Կարգավորումներում» սահմանված նպատակներին համապատասխան:
«Ստանդարտ» - հնարավոր բոլոր հաշվետվությունների ամբողջ ցանկը, որը թույլ է տալիս իմանալ այցելուների թիվը «Յանդեքսից», Google-ից և այլ որոնողներից, տրաֆիկի աղբյուրներն ու տեղեկություններ այցելուների մասին և այլն:
«Իմ» - անձամբ կայքի սեփականատերի կողմից ստեղծված հաշվետվությունները:
«Նախընտրելի» - ստանդարտ հաշվետվությունների մի մասն ամրագրված է՝ արագ մատչելի լինելու համար:

Յանդեքս մետրիկայի հաշվետվություններ
նկ. Յանդեք Մեթրիկայի «Հաշվետվություններ» ներդիր

 

«Քարտեզներ»: Սեղմումների, ոլորման, անցումների և ձևերի լրացման վերլուծության պատրկերավոր ներկայացումը: Այս ներդիրը օգտագործվում է կայքի այցելուի վարքագծի վերլուծության, օգտագործողի ինտերֆեյսի թույլ կողմերի և այցելուների համար ամենատարածված բաժինների որոշման համար:

Յանդեքս մետրիկայի քարտեզներ
նկ. Յանդեք Մեթրիկայի «Քարտեզներ» ներդիր

 

«Վեբվիզոր»: Yandex.Metrica-ի  գործառույթ, որը հետևում է կայքի այցելուների գործողություններին: Մարդու բոլոր գործողությունները մեկ այցի ընթացքում ցուցադրվում են տեսագրության տեսքով: «Վեբվիզոր»-ը ցույց է տալիս տեքստի ընդգծում, կոճակների և բանները սեղմում, էջը ոլորելը, մկնիկի մշակումը, այցի տևողությունը, դիտարկիչի տեսակը, օպերացիոն համակարգը և սերվերի IP հասցեն:

Յանդեքս վեբվիզոր
նկ. Յանդեք Մեթրիկայի «Վեբվիզոր» ներդիր

 

«Սեգմենտներ»: Հաշվետվությունների պահված մասերն են, որոնք այնուհետև կարելի է օգտագործել աշխատանքի ընթացքում։ Սեգմենտ ստեղծելու համար բավարար է սեղմել «Սեգմենտավորել» կոճակը հաշվետվությունը դիտելիս:

«Կարգավորում»: Այս ընտրացանկում ներառված է Մեթրիկայի հիմնական տեղեկությունը. ձեր հաշվիչի համարը, անվանումը, կայքի հասցեն, հաշվիչի կոդը և շատ այլ բան: Ինչպես նաև «Կարգավորումներում» են նշվում հաշվետվությունների համար նպատակները: Դրանք կարող են լինել փոխակերպման (վիճակագրական տվյալներ) և վերագրման (Յանդեքս.Դիրեկտ-ի միջոցով ցուցադրվող գովազդի համար լսարանի ընտրություն ըստ տրված բնութագրերի) տիպի:

Yandex Metrika կարգավորում
նկ. Յանդեք Մեթրիկայի «Կարգավորում» ներդիր

 

«Նպատակային զանգեր»: Այս ծառայությունը վճարովի է: Գործիքը թույլ է տալիս վերլուծել զանգերի վիճակագրությունը, ինչպես նաև համեմատել տարբեր ալիքների արդյունավետությունը:

Ինչն է կարելի է տեսնել Yandex.Metrica-ում

Տրաֆիկի ծավալը: «Ամփոփում» ընտրացանկում ներկայացված են «Այցելուներ» և «Նոր այցելուներ» գրաֆիկները: Եթե անհրաժեշտ է ավելի մանրամասն տեղեկություն, կարող եք օգտվել «Այցելուները» հաշվետվությունից:

Օգտատերերի ներգրավվածությունը: Կարող եք իմանալ, թե որքանով է կայքը հետաքրքրել այցելուին՝ ելնելով նրա վերադարձների քանակից, այցերի ընդհանուր թվից և այցերի պարբերականությունից: Ինչպես նաև Yandex Metrica-ն ունի տվյալներ  օգտատիրոջ հեռանալու պահերի մասին: Սա թույլ կտա եզրակացություններ անել կայքի օգտագործելիության խնդիրների մասին:

Տրաֆիկի աղբյուրները: Մեթրիկան ցույց կտա, արդյոք այցելուն եկել է կայք օրգանական որոնումից, այլ կայքի հղումից թե քլիք արել  վճարովի հայտարարության վրա: Այսպիսով, դուք կկարողանաք իմանալ, թե որքանով է արդյունավետ այս կամ այն գովազդային արշավը:

Բանալի բառեր: Yandex.Metrica-ն հավաքում է վիճակագրություն այն մասին, թե որ բանալի բառերով են այցելուները գտել ձեր կայքը: Յուրաքանչյուրի համար կարելի է տեսնել, թե որ որոնման համակարգից է իրականացվել անցումը և ինչ ձևով է տրված հարցումը: Այս գործառույթը օգնում է գնահատել վեբ-ռեսուրսի օպտիմալացման հաջողությունը:

Կոնվերսիա: Ծառայությունը հետևում է կայքի այցելուի կողմից որոշակի նպատակային գործողությունների կատարմանը: Օրինակ, դա կարող է լինել պատվերի ձևի լրացում կամ հետադարձ զանգի, «Գնել» կոճակի սեղմում և բազմաթիվ այլ գործողություններ: Հետևվող իրադարձությունները սահմանվում են «Նպատակներ» ընտրացանկում:

Այցելուների բնութագրերը. Յանդեքս.Մեթրիկայում կարելի է տեղեկություններ հավաքել վերաբերող այցելուների սեռին, տարիքին, հետաքրքրությունների ոլորտին, բնակության տարածքին: Սա կօգնի ավելի լավ ճանաչել ձեր թիրախային լսարանը և օպտիմալացնել կայքը նրանց համար:

Տեղեկություն կայքի էջերի մասին. Յուրաքանչյուր էջի համար կազմվում է քլիքերի, ոլորման և դիտայցերի քարտեզ: Դուք կկարողանաք վերլուծել այցելուի գործողությունները և իմանալ, թե որ ինտերֆեյսի տարրերն են լավ աշխատում, իսկ որոնք չեն կատարում իրենց խնդիրը: Խնդիրների հայտնաբերմանը շատ է օգնում նաև «Վեբվիզոր»-ը:

Հղումներ


---------

* https://Metrica.yandex.ru

<< Վերադառնալ Բառարան

 
 
Ծառայություն  Դասեր                Նյութեր  
                   
SEO Google
Analytics
              SEO
Բառարան
 
                   
SEO Audit Google
Ads
              Բլոգ  
                   
SEO Consulting GTM               Մետա Հաշվիչ  
                   
Google Analytics GSC                
                   
Google Ads SEO
Content Writing
               
                   
Landing Pages              
                     
фейсбук ютуб
                Linkedin Icon  
                     
-2025-