Բովանդակություն
• Որոնման հարցումների տեսակներ
• Որոնման հարցումների տեսակները ըստ գործոնների
• Հաճախականություն
• Արժեք
• Գեոկախվածություն
• Մրցակցություն
• Որոնման հարցումների տեսակները իմաստաբանական կորիզում
• Տեղեկատվական
• Նավիգացիոն
• Տրանզակցիոն
• Ամփոփում
Որոնման հարցումների տեսակներ
Հարցումը բառ կամ արտահայտություն է, որը օգտագործում են որոնման համակարգերի օգտատերերը անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար:
Այս հասկացությունը կարևոր է այն մարդկանց համար, ովքեր ունեն կայքեր կամ զբաղվում են դրանց օպտիմիզացիայով:
Որոնման համակարգերը շարունակում են մնալ վեբ-կայքերի թրաֆիկի հիմնական աղբյուրը: Ընդ որում, որոնման առաջխաղացման հիմքը կայքի իմաստաբանական կորիզն է՝ բանալի բառերի համակարգված ցանկ, որոնցով օգտագորտերերը պետք է գտնեն կայքը:
Կա հարցումների ստանդարտ դասակարգիչ, որը տարբերակում է հարցումների մի քանի տեսակ: Այստեղ կարևոր է հասկանալ, թե ինչպես և ինչ բանալի բառեր հաջող առաջխաղացման համար:
Որոնման հարցումների տեսակներ ըստ գործոնների
Որոնման արտահայտությունները պայմանականարորեն բաժանվում են հետևյալ տեսակները ըստ դասակարգման գործոնների, որոնք են՝
• հաճախականություն,
• արժեք,
• գեոկախվածություն,
• մրցակցություն:
Ահա յուրաքանչյուր տեսակի առանձնահատկությունները և բնութագրերը:
Հաճախականություն
Ըստ հաճախականության տարբերում ենք որոնման հարցումների հետևյալ տեսակները՝
• Բարձր հաճախականություն (ԲՀ)
• Միջին հաճախականություն (ՄՀ)
• Ցածր հաճախականություն (ՑՀ):
• Բարձր հաճախականություն (ԲՀ) - սրանք ամենատարածված և, որպես կանոն, կարճ արտահայտություններ ու առանձին բառեր են: Նման հարցումներով դժվար է մուտք գործել որոնման արդյունքների top-10՝ բարձր մրցակցության պատճառով: Միևնույն ժամանակ, բարձր հաճախականությամբ թրաֆիկը հաճախ չի լինում թիրախային՝ չափազանց ընդհանրական իմաստային ուղվածության պատճառով:
• Միջին հաճախականություն (ՄՀ) - սրանք տարածված, բայց ավելի կոնկրետացված հարցումներն են և լավ աղբյուր են կոնվերսիոն թրաֆիկի համար:
• Ցածր հաճախականություն (ՑՀ) - այսպիսի արտահայտությունները որոնումներում բավականին հազվադեպ են օգտագործվում: Դրանց միջոցով հեշտ է դուրս գալ թոփ դիրքեր: Բարձր աստիճանի կոնկրետության շնորհիվ, ցածր հաճախականությամբ թրաֆիկն աչքի է ընկնում բարձր կոնվերսիայով: Դա բացատրվում է այն հանգամանքով, որ այդպիսի հարցումներ մուտքագրողները հստակ գիտեն, թե ինչ են փնտրում: Այդպիսի թրաֆիկի ներգրավումն առավել նպատակահարմար է ինտերնետ-խանութների առաջխաղացման համար:
Պետք է նշել, որ որոնումների հաճախականությունը ճշգրիտ որոշել անհնար է՝ առանց ոլորտի ուսումնասիրության:
Օրինակ, հեռախոսի պատյանների վաճառքի բնագավառում հարցումը կարող է օգտագործվել ամսեկան ավելի քան 1000 անգամ, բայց միևնույն ժամանակ մնալ միջին կամ անգամ ցածր հաճախականությամբ: Իսկ արդյունաբերական սարքավորումների պահեստամասերի մատակարարման բնագավառում հարցումը, որը օգտագործվել է վերջին ամսվա ընթացքում 20 անգամ, կարող է համարվել բարձր հաճախականության:
Արժեք
Այս պարամետրով բառերը բաժանում են այն նպատակով, որ գնահատեն դրանց հեռանկարայնությունը կոնկրետ վեբ կայքի համար: Ըստ արժեք բանալի բառերը լինում են՝
• առևտրային. այնպիսի հարցումներ, որոնց բնույթից կարելի է որոշել օգտագործողի շահագրգռվածությունը որևէ ապրանք կամ ծառայություն գնել:
• ոչ առևտրային. այնպիսի հարցումներն ունեն ինֆորմացիոն բնույթ: Ինչպես նաև այս դասակարգի մեջ են մտնում որոնման արտահայտությունները, որոնց միջոցով մարդիկ փնտրում են ուղեցույցներ, որոնք թույլ են տալիս ինչ-որ բան անել սեփական ուժերով:
Ինտերնետ-խանութի օպտիմալացմանը համապատասխանում են առևտրային հարցումները: Եթե հաշվի չառնել այս հանգամանքը, կայքը կստանա մեծ քանակությամբ ոչ թիրախային թրաֆիկ:
Գեոկախվածություն
Որոնման արտահայտությունի աշխարհագրական կապվածությունը պարտադիր պետք է հաշվի առնվի իմաստաբանական կորիզի ձևավորման ժամանակ: Այս պարամետրով տարբերակում են հետևյալ որոնման արտահայտություների տեսակները՝
• գեոկախված. սա հարցումներ են, որոնք ունեն կոնկրետ աշխարհագրական տեղանքին սերտ կապվածություն: Արտահայտությանի կազմի մեջ պարտադիր են ներառված որոշիչ բառեր, օրինակ՝ «Երևանում», «Կասկացում», «Կոտայքի մարզում», «Մոսկվայում»: Որոնման համակարգը միշտ որոշում է օգտվողի գտնվելու վայրը, որպեսզի համապատասխան որոնման արդյունքներ ձևավորի նրա համար: Հետևաբար, տարբեր աշխարհագրական վայրերում որոնման արդյունքները տարբեր կլինեն: Սա պետք է հաշվի առնվի տարածաշրջանային առաջխաղացման համար բանալի բառեր ընտրելիս:
• գեոանկախ. Այս հարցումները կապված չեն որևէ տարածաշրջանի հետ: Օրինակ, եթե կատարենք որոնում «մայրամուտի նկարներ» արտահայտությանով, ապա արդյունքները կլինեն նույնական տարբեր տարածաշրջանների համար:
Մրցակցություն
Եթե որոնման հարցումները տարբերակել ըստ դրանց մրցակցության, ապա կարելի է տարբերակել.
• բարձր մրցակցություն (ԲՄ),
• միջին մրցակցություն (ՄՄ),
• ցածր մրցակցություն (ՑՄ):
Նոր կայքի առաջխաղացման ժամանակ նպատակահարմար է կենտրոնանալ ցածր և միջին մրցակցության մակարդակ ունեցող արտահայտությունների վրա:
Որոնման հարցումների տեսակները ինտենտի (ակնկալիքի)
Առաջխաղացման իմաստաբանական կորիզ նախապատրաստելիս կարևոր է հաշվի առնել նաև հարցումների տեսակները: Այս դասակարգման մեջ որոնման արտահայտությունները բաժանվում են հետևյալ կատեգորիաների.
Տեղեկատվական. Ինտերնետում ամենատարածված հարցումների տեսակն է: Սովորաբար դրանք ձևավորվում են հարցական նախադասության ձևաչափով՝ օգտագործելով «ինչի՞ համար», «ինչպե՞ս», «ինչո՞ւ», «ի՞նչ անել» և նման բառեր: Տեղեկատվական որոնման արտահայտության օրինակ կարող է լինել «ինչպե՞ս ինքնուրույն փոխել անվադողեր» որոնումը:
Նավիգացիոն. Այդպիսի հարցումների օգնությամբ մարդիկ փնտրում են ինտերնետում այլ կայքեր: Այս տեսակը շատ տարածված չէ, քանի որ այն բնորոշ է ինտերնետի սկսնակ օգտատերերին: Տիպիկ նավիգացիոն հարցումներ են «ֆեյսբուք կայք», «օդնօկլասնիկի կայք» և նման կազմվածքները: Ինչպես նաև այս կատեգորիան ներառում է բրենդի անվանումներ ներառող արտահայտությաներն, օրինակ «էվոկաբանկ կայք» :
Տրանզակցիոն. Այս տեսակի հարցումները օգտագործում են այն մարդիկ, ովքեր ցանկանում են կատարել որոշակի նպատակային գործողություն: Այդպիսի արտահայտությաները ներառում են «գնել», «պատվիրել», «ներբեռնել» և նման բառեր:
Բացի այդ, որոշ դասակարգումներում առանձնացվում են նաև մուլտիմեդիոնային հարցումներ, որոնք օգտագործվում են երաժշտության, տեսանյութի, GIF-անիմացիայի և նման մեդիա բովանդակության որոնման համար, ինչպես նաև տարբերում ենք ընդհանուր հարցումներ՝ այնպիսի որոնման արտահայտությաներ, որոնք չի կարելի միանշանակորեն դասել վերոնշված տեսակներից որևէ մեկին:
Ամփոփում
Որոնման հարցումների տեսակները ճիշտ դասակարգելու կարողությունը հանդիսանում է Google-ում և Yandex-ում կայքերի առաջխաղացման անհրաժեշտ պայման: Հետևաբար պետք ուսումնասիրել և տարբերակել որոնման հարցումների տեսակները: Սա կօգնի ճիշտ կազմել և լրացնել իմաստաբանական կորիզը, որից մեծապես կախված են կայքի կառուցվածքը և համապատասխանաբար որոնման արդյունքներում կայքի տեսանելիությունը:
|