Yandex Ալգորիթմ
Պալեխ
 

 


     "Պալեխ" – Յանդեքս որոնողական ալգորիթմ (Yandex Search Algorithm Palekh) ցածր հաճախականության որոնման արդյունքների դասակարգման համար:

      Yandex Palekh-ը գործարկվել է Yandex-ի կողմից 2016 թվականին: Ալգորիթմը կոչվել է Պալեխ` Իվանովո մարզի մի գյուղի անունով, որի զինանշանի վրա պատկերված է երկարապոչ թռչուն:  


Yandex Palekh Bird

     Ահա սխեմատիկ պատկերը, որը տրամադրել է ինքը ՝ Yandex-ը:

     Սիմվոլիկ թռչնի կտուցը խորհրդանշում է ամենահաճախ հարցումները, մարմինը միջին հաճախականության հարցումներն են, այսինքն որոնվող արտահայտություններ որոշ ճշգրտումներով, իսկ պոչը հազվադեպ ու ամենաբազմազան ձևով ձևակերպած հարցումները: 

     Հետաքրքիրն այն է, որ օրական 280 միլիոն հարցումներից 100 միլիոնը ցածր հաճախականության են: Վերջերս SEO մասնագետները ավելի ու ավելի հաճախ են սկսել օգտագործել ցածր հաճախականության հարցումները, քանի որ դրանք մեծ մրցակցություն չունեն և ավելի հեշտ է հասնել առաջին դիրքերին:  

     Բայց ունի իր բարդությունները SEO մասնագետների համար քանի որ ցածր հաճախականության հարցումները տարբեր են և ամեն ինչ հնարավոր չէ գուշակել։

     Պալեխ ալգորիթմի էությունը կայանում է նրանում, որ որոնվող բանալի բառերի դասակարգումը սկսեց իրականացվել ոչ միայն մուտքագրված բառով, այլև նմանատիպ իմաստ ունեցող այլև արտահայտություններով: Այսինքն ՝ այժմ Yandex-ը փորձում է ոչ միայն համընկնումներ գտնել հարցման և կայքի բառերի մեջ, այլ հասկանալ որոնման իմաստը և գտնել ձեր հարցի պատասխանը:  

     Արհեստական նեյրոնային ցանցեր

     Ի լրումն ցածր հաճախականության հարցումների, կան բազմաթիվ եզակի հարցումնր, որոնք մուտքագրվում են մեկ անգամ և այլևս չեն կրկնվում: Դրանք դժվար է մշակել որոնման համակարգի համար, քանի որ նրանց համար չկա մանրամասն վիճակագրություն: Այդ պատճառով Yandex-ի ծրագրավորողները որոշել են արհեստական նեյրոնային ցանցեր օգտագործել ։ Արհեստական նեյրոնային ցանցերը հիմք հանդիսացան "Պալեխ"ալգորիթմի համար: Այս ցանցերի առանձնահատկությունըն այն է, որ դրանք ունակ են ինքնուրույն սովորել և ինքնաճշգրտվել: Դրանք ստեղծվել են մարդու ուղեղի նմանությամբ և կարող են կլանել հսկայական քանակությամբ տեղեկատվություն: Ստացվող տվյալների հիման վրա արհեստական նեյրոնային ցանցը իրականացնում է վերլուծություն և տալիս որոնման ճիշտ արդյունք համապատասխանող մարդու մուտքագրված հարցմանը:  

     Ինչի համար ստեղծվեց "Պալեխը"

     Yandex-ի համար կարևոր է հասկանալ, թե արդյոք այն բավարարել է օգտատիրոջ պահանջը: Այսինքն ՝ արդյոք մարդը գտել է այն, ինչ փնտրում էր։  Երբ օգտատերը մուտքագրում է հարցումը, գնում է առաջին կայք և այլևս չի վերադառնում որոնում, Yandex-ը հասկանում է, որ ցույց է տվել ճիշտ արդյունքը: Հետագայում նա այդ արդյունքը նման հարցման համար ցույց կտա նաև այլ մարդկանց ։ 

     Բարձր հաճախականության հարցումների դեպքում տվյալները շատ են, և ալգորիթմներին հեշտ է հասկանալ քանակի վրա հիմնվելով հասկանալ, որն է ամենալավ կայքը տվյալ հարցման համար:

     Ցածր հաճախականության հարցումներով ամեն ինչ ավելի բարդ է։  Yandex-ին երկար ժամանակ պահանջվեց ցածր հաճախականությամբ հարցումների էությունը հասկանալու և ճիշտ կայքերի ցանկ ցույց տալու համար: Օգտատերերն իրենք հաճախ չէին կարողանում առաջին անգամից գտնել այն, ինչ փնտրում էին ։ 

     Ահա այս նպատակով է ստեղծվել Պալեխ ալգորիթմը՝  ոչ թե միացնել որոնվող բառերը և այդ բառերը պարունակող կայքերը, այլ հասկանալ որոնման նպատակը և գտնել կայքեր որոնք պատասխանում են հարցին:

<< Վերադառնալ Բառարան

 
 
Ծառայություն  Դասեր                Նյութեր  
                   
SEO Google
Analytics
              SEO
Բառարան
 
                   
SEO Audit Google
Ads
              Բլոգ  
                   
SEO Consulting GTM               Մետա Հաշվիչ  
                   
Google Analytics GSC                
                   
Google Ads SEO
Content Writing
               
                   
Landing Pages              
                     
фейсбук ютуб
                Linkedin Icon  
                     
-2025-