"Կորոլյովը" Yandex որոնողական համակարգի ալգորիթմն է, որի վրա հիմնված է որոնման նոր մոտեցումը: Գործարկվել է 2017 թվականի օգոստոսին և "Պալեխ" ալգորիթմի տրամաբանական շարունակությունն է։ Նեյրոնային ցանցը, որը շարունակաբար սովորում և ինքնաճշգրտվում է կատարվող որոնումների և օգտատերերի վարքագծի հիման վրա, համադրում է հարցման իմաստը, էությունը և վեբ էջերը, ինչը թույլ է տալիս ավելի դիպուկ պատասխանել օգտատերերի բարդ հարցումներին:
Աշխատանքի սկզբունքը
Կորոլյով որոնման ալգորիթմը, ի տարբերություն նախկինում ստեղծված Պալեխի, վերլուծում է ոչ միայն էջի վերնագիրը, այլ ամբողջ էջը: Վեբէջի իմաստավորումը տեղի է ունենում ինդեքսավորման հետ միաժամանակ, ինչը զգալիորեն մեծացնում է վերլուծվող էջերի արագությունն ու քանակը։ Որպեսզի օգտատերը որոնման արդյունքներում պատասխան ստանա, օգտագործվում են մի քանի փուլեր. դրանցից յուրաքանչյուրում վեբ կայքերը դասավորվում են, իսկ լավագույններն անցնում են հաջորդ փուլ։
Ըստ մակարդակի բարձրացման կիրառվում են ավելի ու ավելի ծանր ալգորիթմներ: Վերջնական փուլը արագացնելու և վերլուծված վեբ կայքերի քանակը մեծացնելու համար ներդրվեց լրացուցիչ Ինդեքս, որը պարունակում էր ինդեքսավորման փուլում հաշվարկված մոտավոր համապատասխանություն հանրաճանաչ բառերի և դրանց օգտատերերի հարցումների զույգերի համար: Դա թույլ է տվել զգալիորեն մեծացնել վերլուծությունների խորությունը ՝ մինչև 200 հազար փաստաթուղթ կամ վեբկայքի էջ ամեն հարցման համար ։
Բացի տրված հարցը էջի իմաստի հետ համեմատելուց, ալգորիթմը հաշվի է առնում, թե ինչ այլ հարցումներով են օգտատերերը դիտել որոշակի վեբկայքի էջ, ինչը թույլ է տալիս հաստատել լրացուցիչ իմաստային կապեր: Ալգորիթմը օգտագործում է նեյրոնային ցանց և շարունակաբար վերաճշգրտվում է սեփական վիճակագրության հիման վրա:
Նեյրոցանցերի ուսուցման համար ներգրավվում են հասարակ օգտատերեր ։ Եթե նախկինում դա անում էին միայն Yandex-ի աշխատակիցները, գնահատողները (ասեսորները), ապա այժմ յուրաքանչյուրը կարող է մասնակցել "Մատրիքսնեթ" մեքենայական ուսուցման մեթոդի դասակարգման բանաձևը կառուցող ուսուցմանը ՝ Yandex-ում առաջադրանքներ կատարելով Յանդեքս.Տոլոկա-ում:
Կորոլյովը շոշափում է բառային հարցումները՝ իմաստի հստակեցմամբ, որոնք, որպես կանոն բազմաբառ են, տեղեկատվական բնույթի, ցածր և միկրո հաճախականության և հաճախ տրվում են ձայնային որոնմամբ։ Որպես պատասխան Յանդեքսում կարող են բերվել էջեր, որտեղ հարցման մեջ օգտագործված որոշ բառեր ընդհանրապես բացակայում են: Կորոլյով ալգորիթմի գործարկումից անմիջապես հետո, Յանդեքսի որոնողական համակարգի աջ դաշտում օգտատերերին առաջարկվում էր գնահատել որոնման արդյունքների որակը և նշել այն կայքը, որն ավելի հաջող էր:
Ազդեցությունը SEO-ի վրա
Կորոլյով որոնման ալգորիթմն ամենամեծ ազդեցությունն է ունեցել բարդ, երկարաշունչ, հաճախ եզակի ձևակերպմամբ տեղեկատվական հարցումների վրա։ Այնուամենայնիվ, նկատվում է, որ այն կայքերը որոնք հարցման մեջ պարունակվող բառեր են պարունակում այնուամենայնիվ գրվաում են ավելի բարձր դիրքեր: Կորոլյով ալգորիթմը դեռևս գործնականում չի ազդում ստանդարտ կոմերցիան հարցումների արդյունքների վրա: Այնուամենայնիվ, Yandex-ի աճող ձգտումը հարցումները հասկանալ ըստ էության, թույլ է տալիս ենթադրել, որ սա ընդամենը ժամանակի հարց է: Հետևաբար պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել կայքի պարունակության տեղեկատվական բովանդակությանը, դրա արժեքին և օգտատերերի համար օգտակարությանը, ջուր չծեծել, նույն տեքստը չշրջանառել, օգտագործել LSI-copywriting սկզբունքները թեմատիկ բառերի և հոմանիշների կիրառմամբ:
Կարևոր է նաև շարունակաբար հետևել այցելուների կայքում վարքագծային ցուցանիշներին՝ այցելության տևողությունը, դիտման խորությունը, կրկին այցելությունը:

Yandex – ի "տիեզերական" պրեմիերան ոչ միայն որոնման ինդեքսի կառուցվածքի փոփոխություն է, այլև հերթական հիշեցում, որ պետք է կայքի բովանդակությունը պատրաստել մարդկանց համար, և ոչ միայն որոնման արդյունքներում կայքի դիրքերը առաջ շարժելու համար:
|