Թիզերային գովազդը (անգլերեն tease - գայթակղել) գովազդի մեթոդներից մեկն է, պատկեր կամ տեքստ, որը՝ հետաքրքրություն ու անորոշություն առաջացնելով, գայթակղում է օգտագործողին սեղմել գովազդի վրա։
Նման գովազդը հիանալի խթանում է վեբ կայքը՝ ներգրավելով հսկայական թվով օգտվողներ: Պատշաճ ձևավորված թիզերը նյարդայնացնող կամ ագրեսիվ չէ, այն տեսնելուց հետո օգտատերը չի լքում կայքը: Հիմնականում թիզերները կարելի է գտնել ժամանցային կայքերում: Թիզերները նաև իրենց ցուցաբերել են որպես կոմերցիոն կայքերի թրաֆիկը դրամայնացնելու հիանալի միջոց:
|
|
McDonalds-ի թիզերային գովազդը |
|
|