SEO Մասնագետ  

 


     SEO մասնագետը (Search Engine Optimizer) մարդ է, ով զբաղվում է վեբ կայքի առաջխաղացմամբ և որոնողական համակարգերի համար կայքի ներքին և արտաքին օպտիմիզացիայով: SEO մասնագետը պետք է հասկանա որոնման համակարգերի և ինտերնետ պրոտոկոլների գործունեության սկզբունքները, տեղյակ լինի տարբեր որոնման համակարգերի օպտիմալացման բարդություններից, իմանա լինքերի (հղումների) տեսակները, լինքբիլդինգի կառուցման առանձնահատկությունները, կարողանա կիրառել օպտիմալացման տարբեր մեթոդներ, ունենա CSS և HTML տեխնոլոգիաների մասին հիմնարար գիտելիքներ, ինչպես նաև տիրապետի copywriting-ի և մարքեթինգի հիմունքներին:  

seo specialist

 

     SEO-ի մասնագետների անհրաժեշտություն առաջացավ 1994թ.-ին՝ առաջին որոնողական համակարգի՝ WebCrawler-ի ի հայտ գալով, երբ հնարավոր դարձավ տեղեկատվություն փնտրել հարցումների միջոցով:
     1997 թվականին Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը ստեղծեցին Google-ը, նույն թվականին Յանդեքսը գործարկեց իր համակարգը՝ սկիզբ դնելով SEO-ի մասնագիտության անհրաժեշտությանը։  
    
     90-ականների վերջին որոնողական համակարգերի ալգորիթմները գնահատում էին էջի համապատասխանությունը հարցմանը՝ հիմնվելով տեքստում բանալի բառերի առկայության վրա: Առաջին SEO մասնագետները ակտիվորեն օգտագործեցին այս գնահատման ձևը: Նրանք սկսեցին չափից ավելի բանալի բառեր և արտահայտություններ օգտագործել առաջխաղացվող կայքերում և միաժամանակ թաքցնել այցելուներից ռոբոտների համար գրված տեքստերը (օրինակ տեղադրելով տեքստերն այնպես, որ դրանք մնան նկարների հետևում), ինչը ներկայումս որակավորվում է որպես առաջխաղացման «սև» մեթոդ: Դա հանգեցրեց նրան, որ կայքերը, որոնք չէին բավարարում օգտատերերի հարցումներին, սկսեցին հայտնվել որոնման արդյունքների առաջին դիրքերում, ինչը իր հերթին հանգեցրեց ավելի բարդ ռեյտինգային ալգորիթմների մշակման անհրաժեշտությանը։  

    Այսօր որոնողական համակարգերի արագ զարգացման շնորհիվ SEO օպտիմիզատորների աշխատանքը մեծապես փոխվել է։ Արտաքին հղումներ գնելը և բովանդակության հետ աշխատելն այլևս բավարար չէ արդյունավետ առաջխաղացման համար, որոնողական համակարգերը հաշվի են առնում բազմաթիվ այլ գործոններ, ինչպես օրինակ օգտատերերի վարքագիծը կայքում, հարցմանը սպառիչ պատասխանի առկայությունը կայքում և մի շարք այլ նման գործոններ:  

     Օպտիմիզացման պարտականությունների շրջանակում SEO-ի մասնագետը նախ անդրադառնում է կայքի ներքին օպտիմիզացիային, այսինքն՝
·   Բովանդակությունը դարձնում է որոնման համակարգի համար գրավիչ ու հասկանալի, իսկ կայքի կառուցվածքն այնպիսին, որ օգտատերը հեշտությամբ գտնի իր համար կարևոր էջը,
·   Բարձրացնում կայքի կոդի և որոնողական համակարգերի պահանջների համատեղելիությունը,
·   Հետևում ալգորիթմենրի փոփոխություններին և ադապտացնում դրանց կայքը:  

     Կարելի է ասել SEO մասնագետի աշխատանքը գտնվում է մարքեթինգի և ծրագրավորման մասնագիտությունների հատման կետում:  

     Երբ կայքի բովանդակությունը և տեխնիկական վիճակը պատշաճ մակարդակի են, կարելի է անցել արտաքին օպտիմիզացիայի և ինտերնետային տարբեր հեղինակավոր ռեսուրսներից հղումներ տալ կայքին:  

seo specialist magnifing glass



     Օպտիմիզատորների տեսակները

     Գոյություն ունեն կայքերի առաջխաղացման սև, սպիտակ և մոխրագույն մեթոդներ: Դրան համապատասխան՝ կարող ենք տարբերակել SEO մասնագետների տեսակներ։

     Սպիտակ-գլխարկ SEO մասնագետներ  
     SEO-ի մասնագետները, որոնք ներգրավված են «սպիտակ գլխարկ » օպտիմալացման մեջ, կատարում են տեքստի, կոդի և այլ պարամետրերի օպտիմալացում՝ ըստ որոնման ալգորիթմների պահանջների որոնման արդյունքներում դիրքերը բարձրացնելու համար: Ըստ այդմ՝ այս SEOմասնագետները չեն խախտում որոնման համակարգերի կանոնները և ապահովում են կայքի արժեքավորությունը օգտատերերի համար։ Սպիտակ գլխարկ օպտիմալացման ժամանակ մասնագետները կատարում են հետևյալ աշխատանքները.  
·         ձևավորում իմաստային միջուկ (ընտրում ճիշտ բանալի բառեր՝ կայքը խթանելու համար);
·         աշխատում կայքի կառուցվածքի և դրա օգտագործման հարմարության վրա.
·         իրականացնում ռեսուրսի տեխնիկական աուդիտ.
·         օպտիմիզացնում html կոդը;
·         ստեղծում նոր էջեր, որոնք ապահովում են կայքի թեմաների իմաստային լուսաբանումը.
·         Օպտիմալացում բովանդակությունը;
·         կազմում robots.txt ֆայլը: Այս տեսակի օպտիմիզատորները միշտ չէ, որ արագ են հասնում դրական էֆեկտի, բայց նրանք պայմաններ են ստեղծում բարձր  և կայուն արդյունքի համար:  

     Սև-գլխարկ SEO մասնագետներ  
     SEO մասնագետները, ովքեր օգտագործում են SEO-ի «սև» մեթոդները, կատարում են աշխատանք, որը հաստատված չէ կամ արգելված է որոնման համակարգերի կողմից: Սև գլխարկ օպտիմալացում կատարելիս մասնագետները կարող են օգտագործել
.       տեքստային սպամդեքսինգ – հատուկ տեխնիկա, որը ներառում է տեքստի գերհագեցում բանալի բառերով: Նման բովանդակությունը սովորաբար տեսանելի չէ այցելուին: Քանի որ տեքստը լցված է ֆոնի գույնով, գրված է փոքր տառատեսակով և տեղադրված է նկարների տակ, այն տեսանելի է միայն որոնող ռոբոտներին
.      դորվեյների ստեղծում - հատուկ նախագծված էջեր, որոնք այցելուին հարկադրաբար վերահասցեավորում են դեպի այլ էջ
.      կլոակինգ – սպամ թաքցնելու մեթոդ, որի դեպքում օգտատերը տեսնում է մի տիպի ինֆորմացիա, իսկ ռոբոտը՝ մեկ այլ
.      փոխարինում – օպտիմալացում՝ բարձր դիրքեր ձեռք բերելու և արդյունքների հասնելուց հետո բովանդակության ամբողջական փոփոխություն: Նման օպտիմիզատորները կարճ ժամանակով ապահովում բարձր դիրքեր, ապա ընկնում որոնման համակարգերի սանկցիաների տակ՝ ընդհուպ մինչև որոնման արդյունքներից ամբողջական հեռացում:

     Մոխրագույն-գլխարկ SEO մասնագետներ       
     Այս SEO-ի մասնագետները, կիրառում են ինչպես սև, այնպես էլ սպիտակ մեթոդներ:

seo masnagetneri tarberutyuny

<< Վերադառնալ Բառարան

 
 
Ծառայություն  Դասեր                Նյութեր  
                   
SEO Google
Analytics
              SEO
Բառարան
 
                   
SEO Audit Google
Ads
              Բլոգ  
                   
SEO Consulting GTM               Մետա Հաշվիչ  
                   
Google Analytics GSC                
                   
Google Ads SEO
Content Writing
               
                   
Landing Pages              
                     
фейсбук ютуб
                Linkedin Icon  
                     
-2025-