Բովանդակություն
1. Միկրոֆորմատների ստեղծում
2. Միկրոֆորմատների տեսակներ
Միկրոֆորմատներն օգտագործվում են կայքի բովանդակության իմաստային դասակարգման համար, ինչը պարզեցնում է դրա մշակումը որոնման ռոբոտների կողմից: Կազմակերպությունների, մարդկանց, իրադարձությունների, ապրանքների և այլ օբյեկտների տեղեկությունները կառուցվում են HTML կամ XHTML ստանդարտ տարրերի օգնությամբ: Այդպիսի դասակարգումը չի երևում օգտվողներին և կիրառվում է էջերի ավելի լավ ինդեքսավորման համար որոնման համակարգերի կողմից:
Միկրոֆորմատների ստեղծում
Առկա HTML կամ XHTML էջի դասակարգումը, ունի լրացուցիչ հատկանիշներ: Ամենահաճախ օգտագործվող տարրերն են՝ class, title, rel և rev-ը:
Օրինակ, class հատկանիշը թույլ է տալիս նշել էջի կոդի որոշակի տարրի կատեգորիան: Կոդի բոլոր տարրերը հարմար են միկրոֆորմատային դասակարգման համար, մասնավորապես div և span տարրերը, որոնց սեփական ստանդարտ իմաստային նշանակությունը չի սահմանված:
Այսպես, մարդու մասին տեղեկատվության բլոկը կարող է դասակարգվել հետևյալ կերպ.

Պետրոս Պետրոսյան

Շին-Ներդրում ՍՊԸ

+374-777-7777

Անձնական կայք

hCard միկրոֆորմատը հնարավորություն է տալիս իմաստային նշանակություն տալ կոդի յուրաքանչյուր բլոկին.

Պետրոս Պետրոսյան

Շին-Ներդրում ՍՊԸ

+374-777-7777

Անձնական կայք

Կոդի բովանդակությունը մնացել է նույնը, բայց հատկանիշների ավելացումը թույլ է տվել նշել, թե բլոկի մեջ որտեղ է գտնվում մարդու կոնտակտային տեղեկատվությունը: Բրաուզերի հավելումները (պլագինները) հնարավորություն են տալիս օգտվողներին ավելացնել միկրոֆորմատներով նշված բովանդակությունը իրենց հասցեագրքերում, օրացուցներում և այլ ծրագրերում:
Միկրոֆորմատների տեսակները
Ամենատարածված միկրոֆորմատները հետևյալն են.
hCard — մարդիկ և ընկերություններ,
hCalendar — իրադարձություններ,
hAtom — սովորական (X)HTML լրատվական ժապավեններ, Atom և RSS անալոգներ,
XFN — սոցիալական փոխկապակցվածություններ,
geo — աշխարհագրական կոորդինատներ,
rel-tag — պիտակներ և ֆոլքսոնոմիաներ,
adr — փոստային հասցեներ,
hReview — ապրանքների, ծառայությունների, միջոցառումների և այլնի մասին կարծիքներ,
hProduct — ցանկացած ապրանք,
hRecipe — խոհանոցային բաղադրատոմսեր,
xFolk — նշված հղումներ,
nofollow — հատկանիշ, որը արգելում է որոնման ռոբոտներին ինդեքսավորել փաստաթղթերը , հղումները: