Մետաթեգեր որոնման համակարգերում SEO օպտիմիզացիայի համար:
• Robots
• Description
• Keywords
• Title
• Verification
• Viewport
• Http-equiv
• Author и Copyright
Մետա թեգերը HTML թեգեր են, որոնք լրացուցիչ տեղեկություններ են տալիս կայքի էջի մասին:
<meta> թեգի հիմնական գործառույթները.
•
տեղեկատվություն փոխանցել որոնման ռոբոտներին.
•
ծառայել որպես բրաուզերների, տարբեր ծառայությունների
և ծրագրերային ապահովման համար հրահանգներ.
•
պարունակում են տեղեկատվություն փաստաթղթի հեղինակի և աղբյուրի մասին:
Մետա թեգերը լինում են ունիվերսալ են կամ առանձին ծրագրերի համար նախատեսված:
Մետաթեգեր որոնման համակարգերի համար
Robots մետաթեգ
Այս մետա թեգը որոնողական ռոբոտներին ասում է, թե ինչպես քրոուլ անել և ինդեքսավորել էջը: Rebots մետաթեգի օգնությամբ կարելի է թողնել հրահանգներ կոնկրետ ռոբոտի համար՝ փոխարինելով robots-ը Googlebot-ով Google-ի ռոբոտների համար կամ YandexBot-ով Yandex-ի համար:
Robots metatag-ի հնարավր հրահանգները՝
• all – նշանակում է, որ թույլատրվում է ինդեքսավորել և հետևել հղումներին, համարժեք index, follow (ինդեքսավորել, հետևել);
• noindex – արգելել ինդեքսավորումը;
• index – ինդեքսավորումը թույլատրվում է;
• nofollow – չի թույլատրվում անցնել հղումով;
• follow – թույլատրվում է անցնել հղումով;
• noarchive – արգելվում է որոնման արդյունքներում ցուցադրել պահպանված պատճենի հղումը.
• noyaca – (Yandex-ի համար) չօգտագործել Yandex.Catalog-ից նկարագրությունը.
• nosnippet – (Google-ում) չի կարելի օգտագործել տեքստի մասը կամ վիդեոն սնիպետում (որոնման արդյունքներում ցուցադրվող կայքի հակիրճ նկարագրության մեջ) ցուցադրության համար.
• noimageindex – (Google-ում) արգելում է էջը նշել որպես պատկերի աղբյուր.
• unavailable_after:[date] – (Google-ում) նշված ամսաթվից հետո էջը կդադարի սկանավորվել և ինդեքսավորվել;
• none – ինդեքսավորման և հղումների հետևման արգելք, նման է noindex, nofollow-ին:
Description մետաթեգ
Նկարագրություն մետաթեգը կամ name=«description» - ը երևալու է որոնման արդյունքների մեջ (տես. առաջին պատկերը), ուստի այն պետք է.
•
ճշգրիտ նկարագրել էջի բովանդակությունը.
• դրդի այցելուին սեղմել նրա վրա;
•
ներառի բանալի բառեր:
Տարբեր որոնման համակարգեր ցուցադրում են նկարագրություն մետաթեգի 160–240 նիշ: Ուստի այն անհրաժեշտ է կազմել հակիրճ և հնարավորինս բազմաբովանդակ:
Վեբ կայքի յուրաքանչյուր էջի նկարագրությունը պետք է եզակի լինի:
Keywords
մետաթեգ (բանալի բառեր, հիմնաբառեր)
Մետաթեգ name=“keywords” բանալի բառերի թեգը նախկինում օգտագործվում էր որոնողական համակարգերի կայքին որոնման արդյունքներում դիրք շնորհելու համար, սակայն բազմաթիվ չարաշահումների պատճառով այս թեգի նշանակությունը անընդհատ նվազում էր։ Այժմ որոնողական համակարգերից շատերը դա անտեսում են: Google-ն ընդհանրապես չի անդրադառնում, իսկ Yandex-ը գրում է, որ կարող է հաշվի առնել։
Բայց գործնականում բանալի բառերի թեգը երկար ժամանակ է, որ դրական ազդեցություն չունի, սակայն այս թեգի սպամավորումը կամ սխալ լրացնելը կարող է հանգեցնել սպամ ցուցիչների բարձրացմանը։
Գոյություն ունի երեք մոտեցում բանալի բառերի թեգի համար.
•
թողնել դատարկ;
•
գրել կոնկրետ արտահայտություններ կամ առանձին բառեր՝ բաժանված ստորակետերով.
•
բացատով առանձնացված նշել բառերի չկապակցված հավաքածու, որոնցից կարելի է բանալի բառերի կոմբինացիաներ կազմել:
Եթե որոշեք ներառել բանալի բառեր, ապա կարևոր է խուսափել սպամից: Բանալի բառերը պետք է բնութագրեն կոնկրետ էջ և նշվեն բովանդակության մեջ:
Title մետաթեգ (Վերնագիր)
Վերնագիրը տեխնիկապես մետա թեգ չէ, բայց այն հաճախ դասակարգվում է որպես այդպիսին, քանի որ այն պարունակում է տեղեկատվություն, որն օգտագործվում է որոնման համակարգերի և բրաուզերների կողմից:
Այս HTML թեգը կարևոր է SEO-ի համար. այն ազդում է կայքի վարկանիշի և կայքի հղման վրա սեղմելու աստիճանի վրա:
Դասական առաջարկություններ թայթլ մետա թեգը լրացնելու համար.
•
օգտագործել էջի հիմնական խթանվող բանալի բառը.
• բանալի բառը տեղադրել սկզբում;
•
ապահովել եզակիությունը կայքի ներսում;
•
դարձնել այն գրավիչ օգտագործողի համար;
•
ընտրել երկարություն, որպեսզի վերնագիրը կտրված չլինի, առաջարկվող երկարությունը 70–80 նիշ է:
Այլ մետաթեգեր
Վերիֆիկացիա
Կայքի սեփականությունը հաստատելու և այն Yandex Webmaster-ում կամ Google Search Console-ում կառավարելու հնարավորությունը հաստատելու համար կարող եք օգտագործել հատուկ հաստատման մետա պիտակներ՝ google-site-verification և yandex-verification (կամ այլ մեթոդ):
Viewport մետաթեգ
Մետա թեգը անհրաժեշտ է հեռախոսների համար կայքի տեսքը ադապտացնելու համար, այն վերահսկում է բրաուզերում տեսանելի դիտման տարածքի մասշտաբը: Առանց դրա ցուցադրումը կարող է աղավաղվե:
Http-equiv մետաթեգ
Ընդունված արժեքներ.
• Content-Type – օգնում է որոշել կոդավորումը և փաստաթղթի տեսակը;
• Refresh – վերահղում դեպի մեկ այլ էջ վայրկյաններով նշված ժամանակի լրանալուց հետո;
• Content-Language – փաստաթղթի հիմնական լեզվի նշում:
Այս թեգը բրաուզերին ասում է, թե որ տվայլների վրա է պետք հիմնվել կայքի էջի բովանդակությունը մշակելու համար:
Author и Copyright մետաթեգ
Գործառույթ - հեղինակի նույնականացում: Եթե կայքը պատկանում է ընկերության, ապա օգտագործվում է հեղինակային իրավունքը, եթե այն պատկանում է կոնկրետ անձի, օգտագործվում է հեղինակը:
|