Վնասակար
տեխնոլոգիաներ.
Կուպոնդո  

 


    Բովանդակություն

  •  Coupondo վարակի նշաններ
  •  Coupondo-ն հեռացնելու ուղիներ

Coupondo-ն բրաուզերի ընդլայնում է՝ օգտատերերին չարտոնացված գովազդներ ցուցադրելու համար: Վնասաբեր ծրագիրը սովորաբար անվճար ներբեռնվող ծրագրերի մաս է կազմում: Երբ ծրագիրը տեղադրվում են լռելյայն (default-ով), առաջարկվում են մի շարք լրացուցիչ մոդուլներ, որոնք ներառում են Coupondo-ն: Առաջարկը մերժելով՝ կարելի է խուսափել ավելորդ խնդիրներից, հակառակ դեպքում ստիպված կլինեք դրանց լուծման ուղիներ փնտրել։

      Coupondo վարակի նշաններ

Coupondo ծրագրի օպերացիոն համակարգ ներթափանցելու  նշաններից է բոլոր կայքերում համառորեն հայտնվող գովազդները: Վարակման մյուս ախտանիշն է, երբ բրաուզերը վերահասցավորում է այցելուին մեկ այլ կայք գովազդ դիտելու համար: Եվս մեկ կուպոնդո վարակի արտահայտման ձև է, երբ առաջին իսկ բացված էջը բրաուզերի գործարկումից հետո ձեզ անծանոթ, սովորաբար գովազդային առաջարկներ պարունակող էջ է:

Այս դեպքում անհրաժեշտ է համակարգչի կարգավորումների մեջ փնտրել Coupondo.dll կամ պարզապես Coupondo ֆայլը:

     Coupondo-ն հեռացնելու ուղիներ

Եթե վնասակար ծրագիրը հայտնաբերվել է, անհրաժեշտ է այն հեռացնել: Ցանկության դեպքում ցանցում կարելի է գտնել բազմաթիվ օնլայն սկաներներ վնասաբեր ծրագիրը հայտնաբերելու համար: Երբեմն ծրագրի հեռացումը բարդանում է: Այդ դեպքում կարելի է ծրագիրը հեռացնել ձեռքով՝

  •  Windows 8. "Control Panel" – "Programs and Features" – Coupondo – "Uninstall" :

  •  Windows 7/Vista. "Start" – "Control Panel" – "Programs and Features" – Coupondo – "Delete":

  •  Windows XP. "Start" – "Control Panel" – "Add/Remove programs" – Coupondo – "Uninstall":

  •  Mac OS. "Transition" – "Applications" – Coupondo – "Move to trash" – "Clear":

  •  Internet Explorer. "Settings" – "Configure add–ons" - "Toolbars and extensions" – Coupondo – "Disable":

  •  Google Chrome. "Հասցեի բար" – chrome://extensions/ – որոնում Coupondo ցուցակում – աղբարկղի պատկերակ - ջնջման հաստատում:

  •  Mozilla Firefox. "Հասցեի բար" - about: addons – "Extensions" – Coupondo - "Uninstall":

  •  Safari. "Settings" – "Extensions" – Coupondo - "Uninstall":

Ծրագիրը հեռացնելուց հետո անհրաժեշտ է վերականգնել բրաուզերի պարամետրերը: Եթե ցուցակներում անհնար է հայտնաբերել վնասաբեր ծրագրեր, ազատվեք բոլոր կասկածելի ֆայլերից և ծրագրերից: Ծրագիրը հեռացնելուց հետո գործարկեք համակարգչի հակավիրուսային ծրագիրը և համոզվեք, որ սպառնալիքն ամբողջությամբ վերացված է:

<< Վերադառնալ Բառարան

 
 
Ծառայություն  Դասեր                Նյութեր  
                   
SEO Google
Analytics
              SEO
Բառարան
 
                   
SEO Audit Google
Ads
              Բլոգ  
                   
SEO Consulting GTM               Մետա Հաշվիչ  
                   
Google Analytics GSC                
                   
Google Ads SEO
Content Writing
               
                   
Landing Pages              
                     
фейсбук ютуб
                Linkedin Icon  
                     
-2025-