Վնասակար
տեխնոլոգիաներ.
Քլիքջեքինգ
 

 


     Բովանդակություն

  •  Որոնողական համակարգերի վերաբերմունքը
  •  Ռիսկեր
  •  Ինչպես հայտնաբերել քլիքջեքինգը 

Քլիքջեքինգը – ը (clickjacking) խարդախ տեխնոլոգիա է, երբ կայքում գործողություններ առաջացնող որոշակի թափանցիկ էլեմենտներ են ավելացվում տեսանելի էլեմենտների վրայից՝ օրինակ վիդեոյի ակտիվացում, կոճակներ: Արդյունքում, օգտատերը, առանց դա իմանալու, կատարում է մի գործողությունը, որը չեր պլանավորում: Օրինակ, գործարկում է վիդեոնյութը, բայց իրականում փորձում էր բաժանորդագրվել ինչ-որ նորությունների: Քլիքջեքինգի նպատակը կարող է լինել ցանկացած բան՝ սոցիալական ցանցերում լայքեր հավաքելու կամ հետևորդներին ձեռք բերելու քիչ թե շատ անվնաս խաբեությունից, մինչև անձնական տվյալների քողարկված ստացում և ուրիշի հաշվին գնումներ կատարելը: Ամենից հաճախ փոխազդեցությունը տեղի է ունենում սոցիալական ցանցերի միջոցով՝ լայքեր, խմբերին միացում, պրոֆիլից անձնական տվյալների գողացում:

clickjacking attack on facebook example

Որոնիչների վերաբերմունքը

Yandex-ը օրինակ clickjacking-ը վերագրում է գործոններին, որոնք բացասաբար են ազդում կայքի դասակարգման վրա, քանի որ տեխնոլոգիան այս կամ այն աստիճան վնասում է օգտատերերին:

Խարդախ տեխնոլոգիայի օգտագործումը հայտնաբերելիս, որոնողական համակարգը իջեցնում է կայքի դիրքերը, քանի դեռ տեխնոլոգիան շարունակվում է կիրառվել: Փորձագետները նշում են կայքի դիրքերի անկում 20-30 կետով և բրենդային հարցումների որոնման տրաֆիկի նկատելի անկում:

Կայքի դիրքերի համար կիրառված սահմանափակումները հանվում են խնդիրը լուծելուց հետո երկու շաբաթվա ընթացքում: Հազվագյուտ դեպքերում անհրաժեշտ է լինում ավելի երկար ժամկետ: Յանդեքսում օրինակ քլիքջեքինգի համար պատժամիջոցների կիրառումը ցուցադրվում է Yandex.Webmaster-ի "անվտանգություն և խախտումներ" բաժնում:

Yandex բրաուզերում կայքը կցուցադրվի նախազգուշացումով, ինչը կարող է նկատելիորեն կազդի մարդկանց կայքին քլիքերի վրա:

Պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումը կիրառվում է միայն ընթացիկ տվյալների հիման վրա։ Այսինքն, քլիքջեքինգի մեկ ամիս առաջ չի ազդում կայքի ներկա դիրքերի վրա:

Եթե կայքում կա խարդախ կոդ, որը ակտիվ չէ պատժամիջոցներ չեն կիրառվում:

Google-ը պաշտոնապես չի իջեցնում կայքի դիրքը, բայց կայքը դուրս է մնում բառա-պատկերային Գուգլ գովազդի հարթակից և կայքի տերերը չեն կարող վաստակել կայքում գովազդ տեղադրելուց:

     Ռիսկեր

Ոչ բոլոր կայքի սեփականատերերը գիտեն, որ իրենց կայքում օգտագործում է clickjacking. Այն կարող է ավելացվել աննկատելիորեն՝ անհայտ ծագման ցանկացած կոդի հետ միասին: Դեվելոփերները չեն հայտարարում, որ օգտագործում են clickjacking և կարող են արդարացնել այն որպես նպատակին հասնելու այլընտրանքային մեթոդ: Այսպիսով, օրինակ, clickjacking-ն օգտագործում է որոշ ընկերություններ, որոնք խոստանում են բարձրացնել կայքի վաճառքը՝ սոցիալական ցանցերում այցելուների պրոֆիլների նույնականացման միջոցով: Օգտատիրոջ կոնտակտները պահպանվում են համակարգում և օգտագործվում են սպամ ուղարկելու և գովազդային զանգեր կատարելու համար:

Կայքում կոդ ավելացնելու հավանություն տալիս պետք է կասկած առաջացնեն դեվելոփերի այն խոստումները, որ կոդը ավելացնելով հնարավոր կլինի.

նույնականացնել օգտատերերին սոցկայքերի հաշիվների միջոցով;

հավաքել տեղեկություններ, որը օգտատերը չի տրամադրում:

Նման ծառայություններ մատուցող ընկերությունները պարտադիր չէ, որ օգտագործեն քլիքջեքինգ, քանի որ կան նաև չարգելված տեխնոլոգիաներ, որոնք չեն խաբում օգտվողներին և չեն առաջացնում որոնողական համակարգերում վեբ կայքի դիրքերի անկում: Բայց անբարեխիղճ դեվելոփերները կարող են կիրռել քլիքջեքինգ և ներկայացնել այն որպես մեկ այլ մեթոդաբանություն: Հետեւաբար, կայքում նոր էլեմենտներ ներմուծելուց հետո ստուգեք դրանք:

Կոդը կարող է տեղադրվել (գիտակցաբար կամ ոչ) ոչ միայն կայքի սեփականատիրոջ կողմից: Դա կարող են անել նաև չարագործները՝ կոտրելով վեբ կայքը։

     Ինչպես հայտնաբերել clickjacking-ը

Եթե Յանդեքսի Վեբմաստերում հաղորդագրություն է հայտնվել, որ կայքը օգտագործում է խարդախ տեխնոլոգիա, ապա անհրաժեշտ է բացահայտել վնասակար կոդ պարունակող տարրերը:

Դուք կարող եք գտնել դրանք ՝ օգտագործելով հատուկ ծրագրակազմ կամ ձեռքով:

Clickjacking Reveal - ը օրինակ Google Chrome էքստենշն է բրաուզերի համար: Կատարեք տեղադրում և գործարկեք բացելով անհրաժեշտ կայքում: Անհրաժեշտ է տեղադրել, նշված կայքում բացել դեվելոփերի գործիքները՝ Developer Tools (Ctrl + Shift + I) և թարմացնել էջը (Ctrl + F5) : Ընդլայնումը կգտնի վնասակար կոդը: Եթե վնասակար կոդն առկա է, կբացվի "Source" ներդիրը: Դրանում նշված կլինեն սկրիպտեր, որոնք օգտագործում են խաբող տեխնոլոգիան։

Քլիքջեքինգը ձեռքով հայտնաբերելու համար, պետք է բացահայտ դարձնել թաքնված էլեմենտները. Դրա համար օգտագործվում է բրաուզերի կոնսոլը: Ստուգման ժամանակ պետք է լոգին եղած լինեք ինչ-որ սոցիալական ցանցում:

Անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը:

1. Մուտք գործեք սոցիալական ցանց (օրինակ ՝ Vkontakte-ում):

2. Մաքրել cookies կայքից բրաուզերում:

3.Բացեք կոնսոլը (սեղմել Ctrl + Shift + I կամ Ctrl + Shift + K Mozilla Firefox-ի համար):

4. Վերբեռնեք ուսումնասիրվող էջը:

5. Կատարեք որոշ գործողություններ ՝ ձևանալով սովորական օգտագործող:

6. Ստուգեք՝ դիմում է արդյեք կայքը սոցիալական ցանցերին: Դա տեսնելու համար կոնսոլի "ցանց" ներդիրում դուք պետք է փնտրեք գրառումներ, որոնք համապատասխանում են սոցիալական ցանցի իրադարձություններին: Օրինակ Vkontakte-ի համար դա widget_auth.php  - ավտորիզացիային համապատասխանող գրառումը, widget_like.php - լայքին համապատասխանող գրառումը:

7. Հաջորդը, պետք է գտնեք այն կոդը, որն առաջացնում է թաքնված տարրերի բեռնում: "Inspector" ներդիրում գտնեք կոդերի հատվածներ, որոնք մուտք են գործում Սոցիալական ցանցեր: Պետք է  ստուգել ուրաքանչյուր տարր. արդյոք այն վերաբերում է տեսանելի թե թաքնված տարածքին: Դա անելու համար պարզապես պահեք մկնիկի կուրսորը կոդի տարածքի վրա և նայեք էկրանի ընդգծված հատվածին՝ երևում է էլեմենտը թե ոչ:

8. Եթե "Network" ներդիրում կա սոցցանցերին հղում, իսկ "Inspector" անհնար է գտնել կոդի այն էլեմենտը որը ակտիվացնում է կոդը, ապա դա քլիքջեքինգ է:

9. Վնասակար կոդը կարելի է հայտնաբերել նաև հաջորդաբար հեռացնելով կասկածելի էլեմենտները և ստուգելով, թե արդյոք սոցցանցերին դիմելը չի վերացել: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել script, iframe և object էլեմենտների կիրառմանը:

Հայտնաբերելուց հետո վնասակար կոդը պետք է հեռացել՝ նախապես պահպանելով կայքի կրկնօրինակը, որպեսզի պատահաբար չխաթարվի ճիշտ և անվտանգ տարրերի աշխատանքը:

Clickjacking կոդը վերացնելուց հետո մուտք գործեք Yandex Webmaster-ի "անվտանգություն և խախտումներ" բաժին և քլիք արեք "ամեն ինչ շտկեցի" կոճակին, որպեսզի որոնողական համակարգը կրկնակի ստուգումն ավելի արագ կատարի: 

<< Վերադառնալ Բառարան

 
 
Ծառայություն  Դասեր                Նյութեր  
                   
SEO Google
Analytics
              SEO
Բառարան
 
                   
SEO Audit Google
Ads
              Բլոգ  
                   
SEO Consulting GTM               Մետա Հաշվիչ  
                   
Google Analytics GSC                
                   
Google Ads SEO
Content Writing
               
                   
Landing Pages              
                     
фейсбук ютуб
                Linkedin Icon  
                     
-2025-