Լինկբիլդինգ
Բովանդակություն
1. Գործնականում
2. Սոցիալական հարթակներ
3. Վստահելի կայք
4. Հոդվածների կատալոգներ
Լինկբիլդինգը (անգլերեն link - հղում, building - կառուցում) - հղումային առաջխաղացման մի եղանակ, որով ռեսուրսի օպտիմիզացման համար հավաքվում են բազմաթիվ արտաքին հղումներ:
Անհրաժեշտ է տարբերել հղումային զանգվածի ավելացումը լինկբիլդինգից: Արտաքին հղումների գնումը մասնագիտացված բորսաներում լինկբիլդինգ չի համարվում:
Հղումների գնումը դրանց կառուցումը չէ: Օրինակ, տունը գնելն ավելի արագ է, քան կառուցելը, բայց դրանում անպայման չի, որ լինի հարմարավետ: Տունը կարելի է կառուցել միայն սեփական նախասիրությունների ու ցանկությունների հիման վրա, բայց դա բավականին ծախսատար գործ է:
Նույն օրինաչափությանը կարելի է հետևել նաև SEO-ում: Կարելի է գնել հղումներ որևէ բորսայում, բայց այդպիսի ռեսուրսներից ստացված հղումները միշտ էլ կզիջեն որակով:
Մյուս կողմից յուրաքանչյուր հղումի կամ հարթակի որակի մանրամասն ուսումնասիրությունը փոխհատուցում է ժամանակը և ջանքերը, և սեփական կայքը ինտերնետում առաջ մղելու գերազանց մեթոդ է:
Գործնականում
Փորձառու օպտիմիզացիայի մասնագետների կարծիքով, գոյություն ունեն որոշակի հարթակներ, որտեղ կարելի է լինկբիլդինգի համար ընդունելի որակի հղումներ գնել:
Սոցիալական հարթակներ
Որոնողական համակարգերը վստահում են սոցիալական ռեսուրսներից ստացված հղումներին, քանի որ միլիոնավոր օգտագործողների ստիպելը կտտացնել մեկ հղումն անհնար է: Այդպիսի կայքերի վրա արտաքին հղումը ենթադրում է բնականություն: Այդպիսի հղում ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել խմբում և լինել դրա ակտիվ մասնակից: Ֆորումներից ստացված հղումների կշիռը մի փոքր ավելի ցածր է, քան սոցիալական ցանցերից ստացվածները, բայց դա չի նշանակում, որ այն ամբողջությամբ բացակայում է:
Վստահելի կայք
Վստահելի կայքից հղում տեղադրելու հնարավորություն ունենալու համար անհրաժեշտ է դիմել այդ կայքի ադմինիստրացիային: Լուրջ ընկերությունները միայն կշահեն, եթե իրենց կայքում տեղադրեն որակյալ տեղեկավության տանող հղում:
Հոդվածների կատալոգներ
Սպիտակ կատալոգներում կարելի է տեղադրել արդիական հոդվածներ, որոնք պարունակում են հղումներ սեփական կայքին, և ակնկալել, որ ռեսուրսը առաջ գնա որոնման արդյունքներում: Հիմնական խնդիրը միայն որակյալ սպիտակ կատալոգների հայտնաբերումն է:
Ոչ միայն վճարովի, այլև անվճար սպիտակ կատալոգները անգնահատելի օգնություն կցուցաբերել լինկբիլդինգում:
Կարևոր է հիշել, որ միայն համալիր լինկբիլդինգը, որն իր մեջ ներառում է ոչ միայն լավ հարթակի ընտրությունը, այլև օպտիմիզացիայի այլ մեթոդներ, կբարձրացնի կայքը որոնման արդյունքներում:
|