Ինչ է Google Tag Manager-ը
Google Tag Manager (GTM) - թեգերի կառավարման համակարգ է (JavaScript կոդի օգնությամբ), որն օգնում է ավելացնել արտաքին կոդեր, ինչպիսիք են սոցիալական ցանցերի պիքսելները կամ անալիտիկայի գործիքները:
Ինչու՞ օգտագործել Google Tag Manager-ը
GTM-ի միջոցով կարելի է կարգավորել և հրապարակել թեգերը անմիջապես GTM ինտերֆեյսում` առանց ծրագրավորողների մասնակցության: Այսինքն` որպեսզի հետևել, թե քանի մարդ է քլիք արել կապի ձևանմուշին կամ սեղմել "գրանցվել" կոճակին, պարտադիր չէ վարձել ծրագրավորող և գրել առանձին կոդ: Կարելի է վերցնել GTM-ից պատրաստի կոդերից և տեղադրել կայքում:
GTM-ը օգտագործվում է տարբեր թեգերի ստեղծման համար.
• որոնման համակարգերի հետագծման կոդեր,
• կոնտեքստային գովազդի ռեմարկետինգի կոդեր,
• որոշակի էջերի կամ բովանդակության դիտումների հետագծում,
• որևէ կոճակի սեղմումների հետագծում,
• ձևերի ուղարկման հետագծում,
• արտաքին և ներքին հղումների միջով անցումների հետագծում:
GTM-ի միջոցով մի քանի րոպեում կարելի է ավելացնել Google Analytics և Яндекс.Метрика հետագծման կոդերը կայքում: Այնուհետև կարելի է հետևել այցելուների այցելություններին և գործողություններին երկու վերլուծական համակարգերում` առանց դրանք առանձին կարգավորելու:
Օրինակ. Ծաղկի առցանց խանութը ցանկանում է կարգավորել գովազդը Google Ads-ի կամ Яндекс.Директ-ի միջոցով և հետագծել պատվերի ձևանմուշի վրա քլիքերի վիճակագրությունը Google Analytics-ի միջոցով, քանի որ այն ավելի հարմար է օգտագործելու համար և տալիս է ավելի շատ տեղեկություն օգտվողների վերաբերյալ տվյալ կայքի համար:
Կայքում ձեռքով մուտքագրել հետագծման երկու կոդ Գուգլի և Յանդեքսի համար դժվար և անհարմար: Ավելի հարմար է օգտվել Google Tag Manager-ից. նախ ինտեգրել GTM-ը կայքում, ապա արդեն ներսում ավելացնել անհրաժեշտ վերլուծական ծառայությունները:
Ինչպե՞ս տեղադրել Google Tag Manager-ը
Հաշիվ ստեղծելու համար կարող եք անցնել հղումով և սեղմել "Ստեղծել հաշիվ": Բացված պատուհանում գրեք հաշվի անունը և ձեր գտնվելու վայրը:
 |
(GTM-ը Google էկոհամակարգի ծառայություն է: Հետևաբար, դրա օգտագործման համար անհրաժեշտ է Gmail հաշիվ:)
Այնուհետև լրացրեք կոնտեյների անունը և ընտրեք այն հարթակը, որի համար կկարգավորեք թեգերը:
Կոնտեյները բոլոր այն պարամետրերի ամբողջությունն է, որոնք կարգավորված են որոշակի կայքի կամ հավելվածի համար: Ըստ էության, դա հիմնական կոդն է, որը ներդրվում է կայքում և հնարավորություն է տալիս գործարկել այլ ծառայությունների կոդերը:
Հաշվում կարելի է ստեղծել մեկից ավելի կոնտեյներներ, որպեսզի յուրաքանչյուր կայքի համար կարելի լինի կարգավորել տարբեր պարամետրեր: Սա հարմար է, եթե ընկերությունը կառավարում է բազմաթիվ կայքեր և պետք է օգտագործի տարբեր ծառայությունների կոդեր: Օրինակ, եթե դա ճաշարանների և ռեստորանների ցանց է, որոնց յուրաքանչյուր մասնաճյուղի համար կա առանձին վեբկայք:
Ընդհանուր առմամբ գոյություն ունի 5 հարթակ.
• կայք,
• iOS,
• Android,
• Server,
• AMP - էջեր, որոնք արագ են բեռնվում և հարմար են դիտելու համար բջջային սարքերում:
 |
Մեր դեպքում ընտրում ենք "կայք": (Այլ հարթակների հետ գործնականում քիչ են աշխատում:)
Այնուհետև սեղմում ենք "Ստեղծել" կոճակը՝ ներքևում, ձախ կողմում: Կհայտնվի պատուհան, որում պետք է համաձայնվել GTM-ի կանոնների հետ: Դրանից հետո կտեսնեք 2 կոդ՝ առաջինը կոդը <head> բաժնում տեղադրելու համար:
Երբ պատճենեցիք կոդը, բացեք կոդի խմբագիրը ձեր կայքի համար: Դա կարելի է անել հոսթինգի վահանակից, կամ որևէ հատուկ կոդի խմբագրիչում, օրինակ` Notepad++ կամ Visual Studio Code:
Կոդը պետք է տեղադրել որքան հնարավոր է մոտ <head> պիտակին: Այդպես կկարողանանք հաշվարկել նույնիսկ այն օգտվողներին, ովքեր փակել են կայքը մինչև ամբողջական բեռնումը:
Այնուհետև պետք է պատճենել կոդի երկրորդ մասը և տեղադրել <body> պիտակից հետո: Դա անհրաժեշտ է կայքում օգտվողի գործողությունների վերաբերյալ ավելի լրիվ վիճակագրություն հավաքելու համար:
Եթե աշխատում եք CMS-ի վրա հիմնված կայքով, GTM-ը ավելի հեշտ կլինի ավելացնել պլագին միջոցով: Այդ դեպքում կոդն անհրաժեշտ չէ՝ պարզապես կհետևեք CMS-ի կառավարման վահանակի հրահանգներին:
Մեկնաբանենք համառոտ. անցեք CMS-ին (օրինակ՝ WordPress), գրեք "Google Tag Manager" խանութների մեջ և տեղադրեք պլագինը: Ավելի լավ է ընտրել այն, որի վարկանիշն ավելի բարձր է` նշանակում է, որ այն ստուգված է և իրոք աշխատում է:
Այնուհետև վերադառնաք GTM և պատճենեք կոնտեյների ID-ն (սկսվում է GTM-ով), որը գրված է վերին վահանակի վրա:
Կրկին անցեք ընդլայնման կարգավորումներին, գտեք "Google Tag Manager ID" տողը: Սովորաբար այն գտնվում է "General" բաժնում և տեղադրեք կոդը:
GTM-ի հիմնական տերմինները
Կոնտեյներ - ինչպես նշեցինք կայքի կամ բջջային հավելվածի բոլոր թեգերի պահեստը: Կոնտեյները հիմնական կոդն է, որը ավելացվում է կայքում և պատասխանատու է այլ ծառայությունների կոդերի գործարկման համար:
Թեգ - JavaScript կոդի մաս, որը օգնում է հետագծել տրաֆիկը և այցելուների վարքագիծը, վերլուծել գովազդի արդյունավետությունը և կարգավորել ռեմարկետինգը: Ըստ էության, դա այն կոդերն են, որոնք կցվում են կայքին: Օրինակ, սոցցանցերի պիքսելը կամ զանգ-թրեքինգ համակարգերի հաշվիչները: Յուրաքանչյուր թեգին կցված է տրիգեր:
Տրիգեր - որևէ կոնկրետ իրադարձություն, որն ակտիվացնում կամ արգելափակում է թեգը: Ըստ էության, դա այն կանոնն է, որի համաձայն աշխատում են թեգերը: Օրինակ, տրիգերը կարող է լինել էջի բեռնումը կամ կոճակի սեղմումը:
Փոփոխական - պարամետր, որի համար փոխանցվում է արժեք: Փոփոխականը լրացուցիչ պայման է տրիգերների համար, իսկ թեգերի համար՝ լրացուցիչ տեղեկություն: Օրինակ՝ Click URL (այն URL-ի տեքստը, որի վրա կտտացրել է օգտվողը) կամ Click Text (այն տարրի տեքստը, որի վրա կտտացրել է օգտվողը՝ օրինակ, կոճակի վրա):
Այսպիսով, GTM-ի միջոցով կարելի է ոչ միայն ավտոմատ հավաքվող տվյալներ հետագծել, այլև օգտագործել վերոնշյալ պարամետրերի համակցությունը՝ կայքից հատուկ տվյալներ հավաքագրելու համար:
|