Գուգլ Անալիտիկա
 Google Analytics
 

 


Գուգլ Անալիտիկա


Բովանդակություն

 •   Աշխատանքի սկզբունքը
 •   Հնարավորությունները
 •   Ինչպես տեղադրել և կարգավորել ծառայությունը
 •   Google Analytics-ում այցելուների գնահատման պարամետրերը
 •   Ինչ կարող ենք իմանալ Google Analytics-ի հաշվետվություններից
 •   Google Analytics-ի և Яндекс.Метрикa -այի համեմատությունը
        Google Analytics 
       Yandex.Metrika  
 •   Հղումներ

Google Analytics-ը Google որոնողական համակարգի կողմից տրամադրվող անվճար վեբ-վերլուծության ծառայությունն է: Այն մանրամասն տվյալներ է տրամադրում բոլոր այցելուների մասին՝ ցուցադրելով տեղեկություններ տարածաշրջանի, օպերացիոն համակարգի, ինտերնետ-ծառայություն մատակարարի, թրաֆիկի աղբյուրի և նման կարևոր պարամետրերի մասին:

Աշխատանքի սկզբունքը


Սեփականատիրոջ կայքում տեղադրվում է Google JavaScript-ը, որն ավտոմատ կերպով հետևում է բոլոր անցումներին: Համակարգը սկսում է գրանցել գործողությունները և տեղաշարժերը, հենց որ այցելուն մտնում է ռեսուրսի ցանկացած էջ: Ընդ որում, հաշվի են առնվում ինչպես ուղիղ անցումները, այնպես էլ այցելությունները որոնողական համակարգից, սոցիալական ցանցերից, գովազդային ծառայություններից և այլ աղբյուրներից:

Բոլոր տվյալները ուղարկվում են Google սերվերներ, որտեղ մշակվում և համակարգվում են միասնական տվյալների շտեմարանում: Որոշ ժամանակ անց դրանք ցուցադրվում են կառավարման վահանակում, որտեղ կարող են օգտագործվել տարբեր զտիչներ և վիջեթներ՝ որոշակի տեղեկատվություն դիտելու համար:

Հնարավորությունները


Google-ի վիճակագրության հավաքագրումը հսկայական հնարավորություններ է տալիս կայքի սեփականատերերին: Գուգլ Անալիտիկայի հիմնական բաղադրիչներն են.

 •  վերլուծական գործիքներ. Լրիվ ամփոփագրեր այցելուների վերաբերյալ, օգատառեր փոփոխականներ, տրաֆիկի vizualization, աշխատակիցների համար միասնական հասանելիություն, API գործիքներ և այլն.

 •  բովանդակության վերլուծություն. Կայքի բոլոր էջերի վիճակագրություն, բեռնման արագության վերլուծություն, իրադարձությունների հետագծում: Մեծ թվով գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս ստանալ տեղեկություններ ռեսուրսի ամենապահանջված էջերի մասին.

 •  բջջային տվյալների վերլուծություն. Բջջային գովազդի արդյունավետության գնահատում, կիրառությունների վերլուծություն, բջջային սարքերից անցումների վիճակագրություն.

 •  սոցիալական ակտիվության վերլուծություն. Սոցիալական ցանցերի ազդեցությունը և օգտատերերի անցումները, նյութերով/պոտսերով կիսվելու մանրամասն վիճակագրություն, առևտրային օգուտը.

 •  փոխակերպման վերլուծություն (կոնվերսիա). Նպատակների և փոխակերպման մանրամասն վիճակագրություն, վաճառքի օպտիմիզացիա, գովազդային արշավների արդյունավետության հետագծում, կայքի անցումների vizualization.

 •  գովազդի վերլուծություն. Գովազդի տարբեր աղբյուրների վերլուծության և համեմատության գործիք՝ մարքեթինգի արդյունավետության բարձրացման և AdWords ծառայության հետ ինտեգրացման համար:

Ինչպես տեղադրել և կարգավորել ծառայությունը


Ծառայությունը օգտագործելու համար անհրաժեշտ է ստեղծել Google հաշիվ: Գրանցվեք որպես նոր մասնակից կամ մուտք գործեք ձեր հաշիվը https://marketingplatform.google.com/about/analytics  էջում:

 •  Մուտք գործեք ձեր հաշիվը ծառայությունում և սեղմեք «Կառավարիչ» ներդիրը:
 •  Բացված ընտրացանկում սեղմեք «Հաշիվ» ներդիրը և ընտրեք այն հաշիվը, որի համար անհրաժեշտ է ավելացնել կայք:
 •  Բացված ընտրացանկում սեղմեք «Ստեղծել ռեսուրս» ներդիրը:
 •  Նշեք, թե ինչի համար եք միացնում վերլուծությունը - «Կայք» կամ «Բջջային հավելված»:
 •  Դիտարկենք օրինակը կայքի համար: Նշեք ռեսուրսի անվանումը (ձեր համար), URL-ը, ճյուղը և ժամային գոտին և սեղմեք «Ստանալ ID» կոճակը:
 •  Համաձայնվեք պայմանների հետ և հաստատեք գործողությունը:
 •  Ձեզ կցուցադրվի Google Analytics-ի կոդի հատված, որը պետք է տեղադրել ռեսուրսում՝ օգտվողների գործողությունները գրանցելու և վիճակագրություն վարելու համար:
 •  Պատճենեք այն և տեղադրեք կայքի head պիտակների միջև:
Տարածված CMS-ների համար առկա են մասնագիտացված պիտակներ, որոնք թույլ են տալիս մեկ քլիքով տեղադրել կոդը՝ օգտագործելով միայն օգտվողի ID-ն:

Google Analytics-ում այցելուների գնահատման պարամետրերը


Google Analytics-ում այցելուների գնահատման պարամետրերը կազմված են համակարգի կողմից օգտվողների մասին հավաքված մեծ քանակի տեսակի տվյալներից: Մենք պայմանականորեն բաժանել ենք դրանք 4 մասի՝

 •  Ընդհանուր տվյալներ կայքի այցելուների մասին: Այստեղ հետևում են դիտարկված էջերի քանակին, եզակի և բազմակի սեսսիաներին, ընդհանուր լսարանին, նոր այցելուների քանակին:

 •  Լսարանի բնութագրիչները: Այցելուների ակտիվությունը (այցելուի դիտած էջերի քանակ, միջին հետաքրքրվածություն, աշխարհագրական բաշխում IP հասցեների հիման վրա):

 •  Օգտվողների աղբյուրներ: Հետագծում են այն հարթակները, որոնցից կատարվել են անցումները, ուղիղ անցումները, որոնման համակարգերից ամբողջական բանալի բառերի ցանկը, թրաֆիկի աղբյուրները խմբերով:

 •  Կայքի բաժինների և էջերի պահանջվածությունը: Ամբողջական վերլուծություն յուրաքանչյուր էջի, բաժնի, կատեգորիայի այցելելիության մասին, յուրաքանչյուր օգտվողի համար ամենահայտնի էջերի ցանկը:

Սա միայն այն պարամետրերի մի մասն է, որոնցով Google-ը գնահատում է կայքի այցելելիությունը և տրամադրում է տվյալներ վեբ-մասթերներին: Համալիր առումով իրականացվում է լրիվ վերլուծություն և գրանցվում է այցելուի յուրաքանչյուր գործողություն, որպեսզի կայքի սեփականատերը կարողանա վերլուծել, որքանո՞վ է իր ռեսուրսն հետաքրքիր օգտվողների համար, որ տարածաշրջանից է այցելուների մեծամասնությունը, որ էջերն են առավել հետաքրքիր:

Ինչ կարող ենք իմանալ Google Analytics-ի հաշվետվություններից


Google-ի վերլուծական գործիքի օգնությամբ հավաքված վիճակագրությունը հնարավորություն է տալիս հասկանալ, թե որ ինչ սխալներ են թույլ տրվել կայքը կազմելիս, որ էլեմենտներում,  տեքստային նյութերի և կայքի այլն բաղադրիչների մեջ: Այսպես հաշվետվությունների շնորհիվ կարող ենք իմանալ.

 •  կայքի էջերի բեռնման արագությունը. Դա կարևոր գործոնն է, որը ազդում է նաև որոնողական համակարգերում դասակարգման վրա.
 •  իրադարձությունների հետագծում. Լրիվ տեղեկություններ տարբեր կոճակների սեղմումների, էջերի միջև անցումների, տարբեր ձևերի լրացման մասին.
 •  հարթակների բաշխում. Կարևոր է ուշադրություն դարձնել ոչ միայն անձնական համակարգիչների, այլև բջջային սարքերի վրա: Google Analytics-ի վիճակագրության հավաքման գործիքների շնորհիվ կսահմանենք, թե պոտենցիալ այցելուների որ տոկոսն է այցելում ռեսուրսը բջջային սարքերից, պլանշետներից, PC-ներից.
 •  վաճառքների և փոխակերպումների վերլուծություն. Մանրամասն վիճակագրություն և բոլոր օգտվողների գործողությունների անալիզ. այցելուների գործողությունները բաններների հետ, տեղեկատվական վահանակների հետ, տեսանյութերի դիտումների վերլուծությունը: Հաշվետվություններից կարող ենք հասկանալ, թե որ գործոններն են ազդում փոխակերպման և վաճառքների վրա.
 •  գովազդային տեղերի վերլուծություն. Օգտագործո՞ւմ եք համատեքստային գովազդ: Չեք կարողանո՞ւմ հասկանալ, որ հայտարարությունն է առավել արդյունավետ: Google Analytics-ը կտրամադրի մանրամասն հաշվետվություններ բոլոր գովազդային հայտարարությունների մասին և կասի, որ բլոկներն են ամենաարդյունավետ.
 •  սոցիալական ցանցերում ակտիվություն. Վերլուծական գործիքը ավտոմատ կերպով հետագծում է օգտվողների ակտիվությունը սոցիալական ցանցերում և ձեր կայքում: Դուք կստանաք ռեսուրսի նյութերի վերահրապարակման (repost) լրիվ վիճակագրություն:

Google Analytics-ի և Яндекс.Метрика-այի համեմատությունը


Google Analytics-ը ունի մրցակից՝ Яндeкс.Метрика ծառայությունը, կողմնորոշված Ռուսաստանի և ԱՊՀ երկրների վրա: Եթե համեմատենք երկու ծառայությունները, կարող ենք հայտնաբերել բազմաթիվ նման գործիքներ, բայց նաև կարդինալ տարբերություններ: Ներկայացնենք յուրաքանչյուր ծառայության առանձնահատկություններըч

Google Analytics


1. Հսկայական ֆունկցիոնալ հնարավորություններ, որոնք ներառում են տասնյակ զտիչներ, գրեթե 100 տեսակի հաշվետվություններ, բազմաթիվ կարգավորումներ:

2. Սահմանափակ անվճար տարբերակ: Սակայն դա բավարար է նույնիսկ խոշոր նախագծերի համար, իսկ վճարովի տարբերակն օգտագործում է վեբ-մասթերների փոքր տոկոսը:

3. Յուրաքանչյուր նախագծի մանրամասն վիճակագրություն: Սակայն օրինակ Ռուսաստանի համար սխալը կազմում է 20–40%, այինչ Metrica-ն ունի առավելագույնը 5% շեղում:

4. Բազմաթիվ լեզվական կարգավորումների հնարավորություն:

Yandex.Metrica


1. Ինտուիտիվ հասկանալի, հարմար և պարզ ինտերֆեյս:

2. Տվյալները թարմացվում են նվազագույն ուշացումով, մոտ 5 րոպե: Google-ում մշակումը հասնում է 4 ժամի:

3. SMS-հաշվետվությունների առաքում որոշակի պարամետրերով, ժամանակով:

4. Այցելուների վարքագծի մանրամասն վիճակագրություն Yandex.Webvisor, քլիքերի և ոլորման քարտեզներ, ձևերի վերլուծություն գործիքում:

5. Նպատակային մոնիտորինգ և կայքի նպատակների սահմանում, ինտեգրացիա Yandex.Direct-ի հետ (գովազդային ծառայություն):

Ընդհանուր առմամբ, եթե դիտարկենք ծառայությունները, Google Analytics-ը ավելի շատ է ուղղված Արևմտյան երկրներին: Ռուսաստանի և ԱՊՀ համար օպտիմալ տարբերակ է Yandex-ի ծառայությունը: Հնարավոր է ծառայությունների զուգահեռ կիրառումը:

Հղումներ՝  https://analytics.google.com


<< Վերադառնալ Բառարան

 
 
Ծառայություն  Դասեր                Նյութեր  
                   
SEO Google
Analytics
              SEO
Բառարան
 
                   
SEO Audit Google
Ads
              Բլոգ  
                   
SEO Consulting GTM               Մետա Հաշվիչ  
                   
Google Analytics GSC                
                   
Google Ads SEO
Content Writing
               
                   
Landing Pages              
                     
фейсбук ютуб
                Linkedin Icon  
                     
-2025-