PR մենեջերները միաձայն պնդում են. «քլիքայնությունը» կամ CTR-ը (անգլ.՝ Click-Through Rate) գովազդի համար մեծապես կախված է գովազդւ տեքստից, էջի վրա դրա տեղադրությունից, ինչպես նաև ոճային ձևավորումից:
Միևնույն ժամանակ, օգտատերերի գրեթե կեսը (42%) անփոփոխ սեղմում են հենց որոնողական համակարգի առաջարկած առաջին հղումը, մինչդեռ երկրորդին հասնում է ընդամենը մոտ 8%-ը: Հետևապես, CTR ցուցանիշը այս երկու դիրքերի միջև տարբերվում է ավելի քան 5 անգամ: Եվ նույնիск եթե փոխվեն առաջին երկու տեղերը, տոկոսային հարաբերակցությունը մոտավորապես պահպանվում է՝ անկախ գովազդի տեքստից և գտնված էջի համապատասխանությունից:
Այս հանգամանքը, իհարկե, կապված է օգտատերերի վստահության հետ առաջատար որոնողական համակարգերի նկատմամբ: Առաջին տեղը ընկալվում է որպես հարցմանը առավել համապատասխանող (առավել ռելևանտ): Իսկ դրա CTR-ը զգալիորեն գերազանցում է կոնտեքստային գովազդի և բաններային գովազդի համանման ցուցանիշը:
Համեմատության համար, դինամիկ գովազդի բնորոշ «քլիքայնությունը» տատանվում է 0.1%-ից մինչև 3%-ի միջև, և միայն լուրջ կազմակերպման և պրոֆեսիոնալ մոտեցման դեպքում կարող է դուրս գալ այս միջակայքից:
Առաջին տեղի ֆենոմենը բացատրելու փորձերում կարելի է առանձնացնել երկու հիմնական վարկած.
- Օգտատերերն անսահմանափակ վստահում են որոնողական համակարգին կամ պարզապես ծուլանում են ժամանակ ծախսել հարցումը ճշգրտելու և էջը պտտելու վրա՝ առավել գրավիչ հայտարարություն գտնելու նպատակով
- Առաջատար որոնողական համակարգերը գերազանց կատարում են իրենց աշխատանքը և տալիս են առավել համապատասխան փաստաթուղթ օգտատիրոջ ցանկացած հարցման համար
Իրավիճակը մի փոքր պարզաբանել օգնեց Թորսթեն Յոախիմսի (Thorsten Joachims) և գործընկերների հետազոտությունը: Հետազոտության էությունն այն էր, որ հատուկ սկրիպտն օգնում էր գիտնականներին տեղափոխել որոնման արդյունքների առաջին երկու դիրքերը և հետևել փոփոխվող կոնվերսիայի (հղումով անցման) տոկոսին: Ընդ որում, առաջին որոմնան արդյունքը համապատասխանում էր հարցմանը 35% դեպքերում, իսկ երկրորդը՝ 25%-ում: Սկրիպտի միջոցով այս երկու արդունքների տեղափոխման դեպքում առաջին տեղի CTR-ը սկսում էր տատանվել 42%-ից մինչև 35%՝ անփոփոխ 25% համապատասխանության դեպքում: Երկրորդ տեղի (նախկին առաջին) CTR-ը տատանվում էր 8%-ից մինչև մոտավորապես 12%, ընդ որում, այդ արդյունքի համապատասխանությունը անվիճելիորեն ավելի համապատասխան էր հարցմանը: Իսկ առաջին տեղի «քլիքայնության» ցուցանիշը դեռևս մեծապես գերազանցում էր երկրորդի համանման ցուցանիշը:
Այսպիսով, պատասխանը այն հարցին, թե ինչու է առաջին տեղն այդքան գրավում օգտատերերին, ավելի մեծ հավանականությամբ կարելի է վերագրել առաջին վարկածին: Մարդիկ չափազանց հազվադեպ են դիմում ինտերֆեյսի անհատականացմանը և «լռելյայն» (default) կարգավորումների փոփոխությանը:
Պրոֆեսիոնալ կերպով զբաղվելով կայքերի որոնողական առաջխաղացմամբ՝ SEOPLUS-ում ուշադիր հետևում է ձեր կայքի արդյունքների «քլիքայնությանը»՝ անհրաժեշտության դեպքում կատարելով բարելավող փոփոխություններ:
Իսկ ինտերնետ գովազդ պատվիրելիս մենք նաև խորհուրդ ենք տալիս հետևել կարևոր CTB (անգլ.՝ Click-To-Buy) ցուցանիշին, որը որոշվում է որպես գնորդների թվի հարաբերություն կայքի այցելուների ընդհանուր թվին:
|