A/B թեստավորում  

 



Բովանդակություն

 •   Ինչպես անցկացնել A/B-թեստավորում
 •   Ինչ տեստավորել
 •   A/B-թեստավորման ծառայություններ

A/B-թեստավորումը մարկետինգային գործիք է, որի միջոցով կարելի է բարձրացնել կայքի արդյունավետությունը: Այն կոչվում է նաև սպլիթ-թեստավորում (Split Testing): Այս մեթոդը նախատեսված է կոնվերսիայի գործակցի, միջին չեկի չափի, կայքում գտնվելու ժամանակի, կայքից հետդարձի (bounce rate) և այլ ցուցանիշների բարելավման համար:

A/B-թեստավորման էությունը կայանում է A (բնօրինակ) վերահսկիչ էջի և դրա B (նոր ստեղծված էջ) անալոգի՝ փոփոխությունների համեմատության մեջ: Ողջ թրաֆիկը բաժանվում է A և B էջերի միջև: Այնուհետև համեմատվում են հիմնական ցուցանիշները: Եթե նոր տարբերակը արդարացրել է ակնկալիքները և, օրինակ, կոնվերսիայի գործակիցը բարձրացել է, այդ դեպքում ողջ թրաֆիկը ուղղվում է B էջին:

Այնուհետև, երբ կթեստավորվեն նոր փոփոխությունները, բարելավված տարբերակը կսկսի դառնալ A վերահսկիչ էջ:

Աշխատելիս սպլիթ-թեստավորման հետ կարևոր է ճիշտ գնահատել վերահսկիչ և նոր էջերի մետրիկաները, ինչպես նաև ճիշտ բաշխել թրաֆիկը (միշտ չէ, որ պետք է բաժանել 50/50):

Բացի այդ, ճիշտ աշխատանքի համար անհրաժեշտ է բացառել սեգմենտների փոխադարձ ազդեցությունը, նվազեցնել արտաքին և ներքին գործոնների ազդեցությունը:

Թեստավորումը պետք է անցկացվի զուգահեռ և նույն պայմաններում:

A/B-թեստավորումը միշտ չէ, որ օգտագործվում է կայքի լենդինգ էջերի բարելավման համար: Դրա հնարավորությունները թույլ են տալիս անցկացնել թեստեր նաև այլ հատվածներում:

Ինչպես անցկացնել A/B-թեստավորում


Դիտարկենք օրինակ: Օգտվողին անհրաժեշտ է բարձրացնել լենդինգ էջի կոնվերսիայի (վերափոխման) գործակիցը, որի թրաֆիկը գալիս է համատեքստային գովազդից: Թեսթավորման պահին ցուցանիշը 2,5% է: Ցուցանիշը բարձրացնելու համար օգտվողը ցանկանում է փոխել էջի դիզայնը: Նա ստեղծում է նոր B էջ և ուղղում այդտեղ թրաֆիկի մի մասը: Արդյունքում նոր դիզայնով էջում վերափոխման գործակիցը աճում է մինչև 3%, ակնկալվող 4 %-ի  փոխարեն: Վերափոխման գործակիցը ավելի բարձրացնելու համար կարելի է փոխել նաև էջի տեքստը, օրինակ` մտածել գործողության նոր կոչ: Այժմ A վերահսկիչ էջի դեր կստանա նոր դիզայնով էջը:

Այս օրինակում նման ձևով կարելի է փորձել նաև փոխել համատեքստային գովազդի հայտարարությունները (վերնագրերը, տեքստերը և այլն), ուշադրություն դարձնել դրանց բովանդակության համապատասխանության վրա, քանի որ հիմնական թրաֆիկն էլ հենց այնտեղից է գալիս: A/B-թեստավորում կիրառելիս կարևոր է ստանալ օբյեկտիվ տվյալներ և վիճակագրություն:

Ինչ տեստավորել


A/B-թեստավորումը պրակտիկ մեթոդ է: Այն ազդում է տարբեր մետրիկաների վրա, հետևաբար թե կոնկրետ ինչ փոփոխություններ մտցնել հարցին պատասխանելու համար պետք է հիմնվել դրված նպատակների և խնդիրների վրա:

Առավել հաճախ թեստավորվում են էջերի հետևյալ բաղադրիչները.

Վերնագրեր: Շրիֆտը, գույնը, դասավորությունը, բովանդակությունը, դրանց քանակը` այս ամենը ազդում է այցելուի ուշադրության գրավման և պահելու վրա: Երբեմն միայն վերնագրի շրիֆտի փոփոխումը կարող է բարելավել ամբողջ էջի ընկալումը:
Տեքստ: Նման է վերնագրերին: Տեքստը պետք է ընթեռնելի և տեսողորեն ընդունելի լինի: Տեքստի քանակը, շրիֆտը, գույնը, դասավորությունը ոչ պակաս կարևոր են, քան բովանդակությունը:
Կոճակներ: Որպես կանոն, կոճակներն են, որ գրավում են այցելուների ուշադրությունը: Հետևաբար դրանց արտաքին տեսքի, դասավորության, ձևավորման փոփոխությունը կարող են դրական ազդել ցուցանիշների վրա:
Պատկերներ: Օգտագործեք որակյալ և գեղեցիկ պատկերներ: Կարևոր չէ՝ դա ապրանքի լուսանկար է, թե հիմնական էջի ֆոն: Նույնիսկ նկարի ամենափոքր տեղաշարժը կարող է ամբողջությամբ փոխել տեսողական ընկալումը:
Էջի դիզայն: Սխալ դիզայնն այն գործոններից է, որը հաճախ կայքը լքողների մեծ թվի պատճառ է դառնում: Թեստավորեք նոր լուծումներ, ձևաչափեր` ինչպես ամբողջ կայքի, այնպես էլ դրա առանձին տարրերի համար: Գտեք առավել արդյունավետ տարբերակը:
Բիզնես առաջարկը և գները: Թեստավորման ենթակա է ոչ միայն էջի արտաքին տեսքը: Նոր բիզնես առաջարկ ստեղծելը երբեմն ավելի արդյունավետ է, քան ամիսներ շարունակ դիզայնը, տեքստերը, կոճակները փոփոխելը և վերափոխման գործակիցի բարձրացնելը:

Սրանք ամենահաճախ թեսթավորվող բաղադրիչներն են: Իրականում փոփոխությունների կարող է ենթարկվել ամեն ինչ, ինչը ղեկավարների կարծիքով կարող է բարձրացնել վաճառքները:

A/B-թեստավորման ծառայություններ


Սպլիթ-թեստեր անցկացնելու համար մարկետոլոգները օգտագործում են հետևյալ ծառայությունները՝

Content Experiments,
Optimizely,
ABTest.ru,
RealRoi.ru,
Visual Website Optimizer,
Unbounce.

<< Վերադառնալ Բառարան

 
 
Ծառայություն  Դասեր                Նյութեր  
                   
SEO Google
Analytics
              SEO
Բառարան
 
                   
SEO Audit Google
Ads
              Բլոգ  
                   
SEO Consulting GTM               Մետա Հաշվիչ  
                   
Google Analytics GSC                
                   
Google Ads SEO
Content Writing
               
                   
Landing Pages              
                     
фейсбук ютуб
                Linkedin Icon  
                     
-2025-