UTM հղում 

 


     Բովանդակություն

  •  Ինչ է UTM հղումը (UTM լինք)
  •  UTM լինքի պարամետրերը
  •  UTM լինքերի տեսակները
  •  Ինչպես ստեղծել UTM հղում (UTM Builder Online)


     Ինչ է UTM հղումը

 
UTM հղումները
իսկ ավելի շուտ UTM պիտակները (Urchin Tracking Module) պարամետրեր են, որոնք կցվում են վեբ կայքի էջի հղմանը՝ URL-ին, որպեսզի մանրամասն տեղեկություններ ստանանք, թե որտեղից է ինչ աղբյուրից է այցելուն եկել կայք, որտեղ և ինչ տեսքով տեղադրված հղումի վրա է սեղմել:


utm link explained

Այլ կերպ ասած UTM պիտակները թույլ են տալիս պարզել, թե որ կայքի, որ գովազդի և նույնիսկ որ բառին է սեղմել օգտատերը և տեղափոխվել մեր ուզած կայք:

UTM լինքը օգնում է բացահայտել ամենաարդյունավետ գովազդները/բանալի բառերը, տեսնել այն կայքերը, որոնցից ստանում ենք առավելագույն տրաֆիկ:

Եթե ​​դուք ունեք կայքին միացված վեբ անալիտիկայի գործիքներ (Yandex.Metrica կամ Google Analytics), URL-ի նշագրման միջոցով ստացված տվյալները կգնան այնտեղ: UTM պիտակներն օգտագործվում են գրեթե յուրաքանչյուր Google Ads և Yandex.Direct գովազդային արշավում, քանի որ դրանք հարմար և օգտակար գործիք են տրաֆիկի վերլուծության համար։

utm parameters

UTM լինքի պարամետրերը


     UTM լինքը ունի հետևալ պարամետրերը՝

  •  utm_source – տրաֆիկի աղբյուր (օրինակ, Yandex, Google, Mail.ru);
  •  utm_medium – տրաֆիքի աղբյուր կամ գովազդի ձևաչափ (օրինակ՝ համատեքստային Գուգլ գովազդ, պատկերներով գովազդ, էլ. տեղեկագիր);
  •  utm_campaign – գովազդային արշավ;
  •  utm_content – ​​գովազդային արշավի բովանդակություն (առավել հաճախ օգտագործվում է գովազդը նշելու համար);
  •  utm_term – հիմնական արտահայտություն կամ բանալի բառ:

   UTM լինքերի տեսակները


Ստատիկ UTM հղումներ

Ստատիկ պիտակների դեպքում յուրաքանչյուր պարամետրի արժեքը նշվում է կարգավորումներ անելու փուլում: Դրանք ավելացվում են վերջնական վեբ կայքի հղմանը:

Օրինակ, աղբյուր – Google, աղբյուր – որոնում, քարոզարշավ – TV Kahuyq Yerevan, բովանդակություն – sale, բանալի բառ – գնել կահույք զեղչով Երևանում:

Յուրաքանչյուր գովազդի և յուրաքանչյուր բանալի բառի համար նշվում են իր տվյալները: Հետագայում նման հղումների վրա սեղմելիս աղբյուրի մասին ողջ տեղեկատվությունը կուղարկվի Google Ads կամ Yandex.Direct: Հավաքված տվյալները կարելի է գտնել «Հաշվետվություններ» բաժնում - «Ստանդարտ հաշվետվություններ» - «Աղբյուրներ» - «UTM պիտակներ» տվայլների սյունակում:

Դինամիկ UTM հղումներ

Դինամիկ UTM պիտակների դեպքում օգտագործվում են ընդհանուր տիպի հատուկ փոփոխականներ, որոնք տեղադրվում են վերջնական արժեքների փոխարեն։

Դինամիկ փոփոխականները նշվում են կլորավուն փակագծերում:

Նման UTM հղումներին հետևելիս համակարգը ստատիկ արժեքների փոխարեն ավտոմատ կերպով տեղադրում է նշված փոփոխականների արժեքները (աղբյուրի մասին տեղեկությունները):

Համատեքստային գովազդի հետ աշխատելիս ամենից հաճախ օգտագործվում են դինամիկ UTM պիտակներ, քանի որ այս կերպ UTM լինք գեներացներն ավելի հեշտ և արագ է:

Նման ձևով UTM լինք գեներացումն արդյունավետ է հարյուրավոր կամ հազարավոր բանալների պարագայում:

Ինչպիսի դինամիկ փոփոխականներ են լինում.
{source_type} – գովազդի տեսակ (որոնում կամ դիսպլեյ գովազդ);
{position_type} – դիրքը որոնման արդյունքներում; {region_name} – աշխարհագրություն, տարածաշրջան, որտեղ ցուցադրվել է գովազդը;
{բանալի բառ} – հիմնական արտահայտություն (առանց մինուս բառերի);
{campaign_id}, {GBID}, {ad_id}, {banner_id}, {phrase_id} – համապատասխանաբար գովազդային արշավի, խմբի, գովազդի, բանների և հիմնական արտահայտության նույնացուցիչները;
{device_type} – սարքի տեսակ, որից անցում է կատարվել.
{retargeting_id} – վերահասցեավորման պայմանի համարը (եթե օգտագործվել է):

Սրանք ամենատարածված դինամիկ պարամետրերն են: Ընդհանուր առմամբ դինամիկ UTM պարամետրերը մոտ 20-ն են։

Ահա թե ինչ տեսք ունի համատեքստային գովազդի համար դինամիկ պիտակներով ստանդարտ URL-ը.

Օրինակ՝

Գուգլում: http://google.com/?utm_source=googlex&utm_medium=cpc&utm_campaign={campaign_id}&am...

Յանդեքսում: http://yandex.ru/?utm_source=yandex&utm_medium=cpc&utm_campaign={campaign_id}&am...

Ճիշտ արժեքները կտեղադրվեն նշված պարամետրերի փոխարեն հղումով անցման պահին: Google kam Yandex-ի և CPC-ի (համատեքստային գովազդի) պարամետրերը կարող են մնալ ստատիկ:

Ինչպես ստեղծել UTM հղում (UTM Builder Online)


Ձեր գովազդային արշավների կամ պարզապես ընթացիք մարքետինգային տվյալներ հավաքելու համար կորղ են կառուցել UTM լինք կամ ձեռքով, ինչը համարյա ոչ ոք այլևս չի անում կամ ավտոմատացված տարբերակով՝ օգտվելով անվճար օնլայն ծառայություններից մեկից, օրինակ Գուգլ դեվելոփերների գործիքներից՝ սեղմելով ստորև.

Google UTM Builder Tool

<< Վերադառնալ Բառարան

 
 
Ծառայություն  Դասեր                Նյութեր  
                   
SEO Google
Analytics
              SEO
Բառարան
 
                   
SEO Audit Google
Ads
              Բլոգ  
                   
SEO Consulting GTM               Մետա Հաշվիչ  
                   
Google Analytics GSC                
                   
Google Ads SEO
Content Writing
               
                   
Landing Pages              
                     
фейсбук ютуб
                Linkedin Icon  
                     
-2025-