ՄատրիքսՆեթ  

 


     MatrixNet-ը մեքենայական ուսուցման ալգորիթմ է, որով Yandex-ը կառուցում է հարցումների վարկանիշավորման իր բանաձևը: Այլ որոնման համակարգեր օգտագործում են տարբեր ալգորիթմներ:  

     Քանի որ ինտերնետում կան միլիոնավոր կայքերի էջեր, որոնման ռոբոտները հարցումն անում են ոչ թե կայքերին, այլ հատուկ ստեղծված տվյալների բազային կամ ինդեքսին: Այս տվյալների բազայում հայտնաբերված էջերը ցուցադրվում են օգտատերերին, երբ նրանք մուտքագրում են հարցում:  

     Ինդեքսում անընդհատ ավելացվում են նոր էջեր իսկ ավելորդները հեռացվում, երբ որոնողական համակարգերը թարմացնում են ինդեքսը (ափդեյթներ անում), ինչը կարող է անտեսանելի մնալ օգտատերերի համար։ Բայց որոնողական համակարգը պետք է սահմանի, թե ինչ կանոններով է թարմացվում ինդեքսը։

     Նախկինում ինդեքսում համապատասխան էջի տեղադրման համար պատասխանատու էր միայն որոնման համակարգի գնահատողը՝ ասեսորը։ Բայց մեծ ծավալով կայքերի ստեղծման պատճառով գնահատողները պարզապես բավարար ժամանակ չունեն ստուգելու ռոբոտի հայտնաբերած բոլոր էջերը:  

     Ուստի, Matrixnet ուսուցման ալգորիթմի ի հայտ գալով, գնահատման գործառույնթների մի մասը տեղափոխվեց ՄատրիքսՆեթ-ի վրա։  

     Առանձնահատկություններ

    Matrixnet-ը գործարկվել է 2009թ. Սնեժինսկ նոր ալգորիթմի գործարկմանը զուգահեռ՝ նպատակ ունենալով ավելացնել ռեյթինգային (վարկանիշավորման) չափանիշների քանակն և բարելավել որոնումը, ինչի արդյունքում որոնման ինչ-որ չափանիշները կորցրին իրենց նշանակությունը։ Այս ալգորիթմի շնորհիվ հնարավոր եղավ ճշգրտել կայքի վարկանիշը որոշակի հարցումների համար՝ միևնույն ժամանակ չփչացնելով այլ հարցումների որոնման արդյունքները։ Matrixnet բանաձևը պարունակում է հազարավոր արժեքներ, և դրա ճշգրտությունը թույլ է տալիս զտել բոլոր չհամապատասխանող էջերը որոնման արդյունքներից: Դիտված էջերի թիվը անընդհատ աճում է, սակայն Matrixnet ալգորիթմի շնորհիվ Yandex-ի արդյունքներն այժմ ավելի ճշտգրիտ են քան երբեք։

<< Վերադառնալ Բառարան

 
 
Ծառայություն  Դասեր                Նյութեր  
                   
SEO Google
Analytics
              SEO
Բառարան
 
                   
SEO Audit Google
Ads
              Բլոգ  
                   
SEO Consulting GTM               Մետա Հաշվիչ  
                   
Google Analytics GSC                
                   
Google Ads SEO
Content Writing
               
                   
Landing Pages              
                     
фейсбук ютуб
                Linkedin Icon  
                     
-2025-