Բովանդակություն
• Դասակարգում
• Կորպորատիվ պորտալների ճարտարապետություն
• Վեբ պորտալների առանձնահատկությունները
• Ինչպես ստեղծել պորտալ
Վեբ պորտալը կայք է, որը օգտվողներին տրամադրում է տարբեր ինտերակտիվ ծառայություններ, որոնք գործում են մեկ ռեսուրսի վրա: Վեբ պորտալների էջերի տեղեկատվությունը հրապարակվում է միատեսակ՝ անկախ տեղեկատվության աղբյուրից։ Նման կայքերն առաջարկում են ոչ միայն որոնման գործառույթ, այլ նաև ծառայություններ, ինչպիսիք են էլեկտրոնային փոստը, ֆորումը, քվեարկությունը և այլն:
Դասակարգում
Ըստ մասնագիտացման տեղեկատվության
Հորիզոնական պորտալ. Սա ունիվերսալ ընդհանուր նշանակության կայք է, որն ընդգրկում է բազում թեմաներ և առցանց ֆունկցիաներ, որոնք ծառայում են բոլոր օգտվողներին: Հորիզոնական վեբ պորտալները ծառայում են լայն մասսաների ինֆորմացիոն շահերին: Հորիզոնական վեբ պորտալների գործունեության շրջանակը հաճախ նույնական է ԶԼՄ-ների կատարած ֆունկցիային, որպես որինակ կարող են բերել Yahoo!, Mail.ru, Yandex վեբ պորտալները:
Ուղղահայաց պորտալ. Սա նեղ մասնագիտական թեմա ունեցող խոշոր կայք է: Այն ծառայություններ է մատուցում ինտերնետի օգտատերերին, որոնք հետաքրքրություն ունեն տվյալ թեմայում և լուսաբանում մասնագիտական նորություններ և թեմաներ:
Ըստ ուղղվածության
Կորպորատիվ պորտալ. Կորպորատիվ վեբ պորտալը տրամադրում է անհատականացված մուտք դեպի կորպորատիվ ծառայություններ, տեղեկատվական ռեսուրսներ և տարբեր խնդիրներ լուծող հավելվածներ: Այս տեսակի վեբ պորտալը ստեղծվում է մեկ կազմակերպության հաճախորդների, գործընկերների և աշխատակիցների համար:
Հանրային պորտալ. Հանրային պորտալը հասանելի է անսահմանափակ թվով օգտվողների համար: Նրանցից յուրաքանչյուրին տրամադրվում է ցանկացած տեղեկատվություն և ծառայություններ։ Սովորաբար, հանրային պորտալը պատկանում է որևէ ընկերությանը և հանդիսանում է նրա բիզնեսի մի մասը: Օրինակ նույն Yahoo-ն կամ Mail.Ru-ն հանրային պորտալների օրինակներ են: Այնուամենայնիվ, նման վեբ պորտալը կորպորատիվ չէ, քանի որ այն հազվադեպ է հրապարակում տվյալներ հենց ընկերության մասին և չի սահմանափակում ընկերության հետ առընչություն չունեղոց անձանց համար:
Կորպորատիվ պորտալների ճարտարապետություն
Տիպիկ վեբ պորտալը բաղկացած է երեք ֆունկցիոնալ մասերից.
Հիմնական ենթակառուցվածք. Ապահովում է անվտանգության համակարգի գործունեությունը, պորտալի կառավարումը և գործարքները: Հիմնական ենթակառուցվածքը ներառում է վեբ սերվեր, տվյալների բազա և կիրառական սերվերներ:
Հավելվածի ինտեգրում. Ապահովում է ընկերության տարբեր համակարգերի հետ պորտալի փոխազդեցությունը, օրինակ՝ DBMS, CRM, ERP և այլն:
Ինտերֆեյս. ապահովում է տեղեկատվական բովանդակության կառավարում՝ CMS, ինչպես նաև անլար և շարժական սարքերի հետ աշխատելու գործիքներ, բիզնես գործընկերների նախագծերի հետ տվյալների փոխանակման մոդուլներ:
Վեբ պորտալների առանձնահատկությունները
• Թույլտվություն օգտվել բոլոր տեղադրված նյութերից:
• Մեկ մուտք դեպի բոլոր հավելվածներ:
• Տվյալների որոնման գործիքների առկայություն:
• Ընդարձակելիություն, հավելվածների ինտեգրում:
• Փաստաթղթերի հրապարակում, փաստաթղթային հոսքի ապահովում։
• Փաստաթղթերի կատալոգների առկայություն:
• Աջակցություն օգտվողների խմբային աշխատանքին:
• Օգտագործողների խմբերի աշխատանքի կառավարում:
• Մուտքի անհատականացում:
Նոր սերնդի կորպորատիվ վեբ պորտալներին բնորոշ են նաև հետևյալ հատկությունները.
• Հավելվածների մշակման ճկուն և հզոր գործիքներ:
• Հուսալի միջավայր դրանց իրականացման համար:
• Համապատասխանություն ձեռնարկության տեղեկատվական համակարգերի պահանջներին:
• Անլար և բջջային սարքերին ինտեգրման հասանելիությանը:
• Գործընկերների տեղեկատվական համակարգերի և այլ հավելվածների հետ ինտեգրվելու հնարավորություն:
Ինչպես ստեղծել պորտալ
Պորտալ ստեղծելու համար օգտագործվում են տարբեր միջոցներ։ Անդրադառնանք մի քանի ճանաչված տարբերակի:
InfoExchange պորտալ (BroadVision-ից)
Օգտագործելով այս գործիքը, կարող եք ստեղծել հետևյալ տեսակի պորտալները.
• B2E և B2C;
• մատակարարների և գործընկերների հետ տեղեկատվության փոխանակում.
• կորպորատիվ պորտալներ՝ չդասակարգված և դասակարգված ինֆորմացիայի կառավարման հնարավորությամբ, ներքին գործարքների կառավարմամբ, հեռավոր կառավարման հնարավորությամբ, թիմային աշխատանքի և անհատականացման գործիքներով հագեցվածությամբ:
Անհատականացումը կարող է իրականացվել օգտատիրոջ դերին համապատասխան և հաշվի առնելով կայքում նրա առաջադրանքները, նպատակները, գտնվելու վայրը, ժամանակը: Յուրաքանչյուր օգտատեր կարող է փոխել կայքի տեսքը՝ հավելվածներին հարմար մուտք գործելու համար: Փաստաթղթերի և տվյալների հետ աշխատելը նույնպես հիմնված է դերերի վրա:
WebSphere Portal Server
(IBM-ից)
WPS-ի առաջարկը հարմար է կորպորատիվ և հորիզոնական պորտալներ կառուցելու համար: Օգտագործելով պորտլետներ՝ համակարգը ապահովում է տվյալների, հավելվածների և փորձագետների հասանելիություն: WebSphere Portal Server-ը տրամադրում է տվյալներ, որոնք ընդգրկում են լրատվական կայքերը, չկառուցված տեղեկատվություն, երրորդ կողմի հավելվածների փաթեթներ, գրասենյակային փաթեթներ, բովանդակության կառավարման համակարգեր և ֆայլային համակարգեր:
WPS-ում դուք կարող եք կորպորատիվ պորտալ ստեղծել հաճախորդների, աշխատակիցների և բիզնես գործընկերների համար: IBM-ի այս արտադրանքը պարունակում է տեղեկատվական բովանդակության դասակարգման և կառուցվածքի, անվտանգության ապահովման, փաստաթղթերի կառավարման և անհատականացման գործառույթ:
SharePoint սերվեր (Microsoft-ից)
Այս սերվերային հավելվածը կարող է օգտագործվել պորտալների բովանդակությունը կառավարելու գործիքներ տրամադրելու, օգտատերերի համագործակցության, բիզնես գործընթացների իրականացման և կազմակերպչական գործընթացների համար կարևոր տեղեկատվության հասանելիության ապահովման համար: Համակարգն առաջարկում է տարբեր գործիքներ՝ արագորեն հրատարակչական հանգույցներ ստեղծելու և բովանդակությունը կառավարելու համար։
Օգտագործելով SharePoint Server-ը, նրանք կազմակերպում են պորտալներ կազմակերպչական օգտատերերի միջև արդյունավետ համագործակցության համար, ստեղծում են անձնական կայքեր իրենց փաստաթղթերի կենտրոնացված կառավարման համար և հյուրընկալում են XML բիզնես ձևեր՝ ինտեգրված այլ հավելվածների հետ:
Բացի վերոնշյալներից, կան հետևյալնեը.
• Oracle 9iAS Portal,
• iPlanet Portal Server,
• Enterprise Portal,
• Sybase Enterprise Portal և այլն:
|